11/04/2016 օրվա արխիվը

Ռոդարիկ. թարս հարցեր

IMG_9484Դաստիարակի պատումը.

Պատմեցի Ջանի Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթը, քննարկեցինք, տղայի հորինած թարս հարցերը փորձեցինք ուղղել: Հետո սովորողներին առաջարկեցի իրենք հարցեր հորինեն,նրանք հարցը հորինում էին և պատասխանում հարցին, այնուհետև խաղը փոխեցի և ասացի, որ հորինեն թարս հարցեր ինչպես հեքիաթի տղան:
Նատալին ասաց.
-Ընկեր Գոհար ես գուլպա չեմ հագել, ես ռետուզ /զուգագուլպա/ եմ հագել, ու թարս չեմ հագել :
Շուշանն էլ առաջարկեց.
-Նատալի՛, հողաթափերը թարս հագնենք ու ասենք:
Թարս հարցերը հորինելուց հետո, սպիտակաձավարով նկարեցին իրենց հորինած թարս հարցերը, աշխատելու ընթացքում հորինում:

Կարդալ ավելին

Ծույլ շաբաթ

Festival-Gavroche-1024x7902-4-150x150Կարդում է Նոր դպրոցի 3-րդ դասարանի սովորող Հայկ Պողոսյանը
Դասվար՝ Հռիփսիմե Առաքելյան

 

 

 

Կարդալ ավելին

Աղայան+Ռոդարի

20160408_121544 Դպրոց-պարտեզի նախակրթարանի սաներն են: Աղայան են խաղում աղայանավարի  ռոդարիավարի. մի քիչ՝ սակալա-պակալավարի թարգմանելով:
Գոհար Զարգարյան և սաներ

 

 

 

Կարդալ ավելին

Սակալա-պակալա

Festival-Gavroche-1024x7902-4-150x150 Զարգարյան Գոհարի սաներին հասկանալու համար սա պետք է կարդալ, հետո դիտել նկարահանումը.

Ջանի Ռոդարի
Սակա՛լա
պակա՛լա
Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս  երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց  մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:

Կարդալ ավելին

Ռոդարիկ… ինչ կլինի, եթե…

աննա 1Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր խաղալիք կարող է լինել… խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել»…

Դաստիարակի պատումից՝

Ջ. Ռոդարի «Ի՞նչ կլինի, եթե  ծառերը շերփով ջրենք»

Մհերն  ասաց.
 -Ծառերին այսօր ճա՞շ ենք տալու:
Արսենն էլ ծիծաղեց և ասաց.
-Ծառը ճաշ չի  ուտում, միայն ջուր է խմում: Մայրիկս ասում է,  որ ծառերը  շատ պետք է ջրենք, խնամենք:
2 տարեկան Գրիգորը շերեփը  հովանոց սարքեց:
3 տ Դավիթն էլ շերեփը օգտագործեց որպես բաժակ:
Խմբում ունեինք 5 հատ տարբեր ձևի և չափի շերեփ: 4 տարեկանները փորձում էին շերեփը ճիշտ բռնել, որ ջուրը չթափվի,  միասին հաշվում էին, թե քանի շերեփ ջրով  ծառը ջրեցինք:
Արսինեն բարձրաձայն կանչեց՝ հինգ:
Կամիլլան՝   յոթ:
Գագուլն էլ ասաց.
-Յա ՜, ամենամեծ շերեփն իմն ա, ձերը փոքր  ա, քիչ ա ջուր տանում…

Կարդալ ավելին

Ընտանեկան ռոդարիկ

Festival-Gavroche-1024x7902-4-150x150Ռոդարիական պատմություն, որին մասնակից են ընտանիքի բոլոր անդամները՝ 3 տարեկան Առուստամյան Կամիլան, հայրը, մայրը: Այսպիսի ներկայացում ոչ մի թատրոնում չեք տեսնի:
Դաստիարակ՝ Աննա Հայրոյան Նոր դպրոցի նախակրթարան

 

 

 

Կարդալ ավելին

Կրթական պարտեզ

կրթականԾաղկող պարտեզ…Շողիկ Պողոսյանի նախագծին մասնակցեցին նաև քոլեջիկներն ու հայրիկները:
Սոնա Աբրահամյան

 

 

Կարդալ ավելին

Առավոտյան բլբլոց

20160408_121544Տիեզերքից «շոշիկ» (հաշվիչ)… իսկական ռոդարիական զրույց… Առավոտ վաղ հավաքվել են Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները և զրուցում-բլբլում են, ամեն մեկն իր թեմայով: Ալենը փիլիսոփայում է «շոշիկ» մասին. դա իր սիրած թեման է…

 

Կարդալ ավելին