Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր խաղալիք կարող է լինել… խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել»…
Դաստիարակի պատումից՝
Ջ. Ռոդարի «Ի՞նչ կլինի, եթե ծառերը շերփով ջրենք»
Մհերն ասաց.
-Ծառերին այսօր ճա՞շ ենք տալու:
Արսենն էլ ծիծաղեց և ասաց.
-Ծառը ճաշ չի ուտում, միայն ջուր է խմում: Մայրիկս ասում է, որ ծառերը շատ պետք է ջրենք, խնամենք:
2 տարեկան Գրիգորը շերեփը հովանոց սարքեց:
3 տ Դավիթն էլ շերեփը օգտագործեց որպես բաժակ:
Խմբում ունեինք 5 հատ տարբեր ձևի և չափի շերեփ: 4 տարեկանները փորձում էին շերեփը ճիշտ բռնել, որ ջուրը չթափվի, միասին հաշվում էին, թե քանի շերեփ ջրով ծառը ջրեցինք:
Արսինեն բարձրաձայն կանչեց՝ հինգ:
Կամիլլան՝ յոթ:
Գագուլն էլ ասաց.
-Յա ՜, ամենամեծ շերեփն իմն ա, ձերը փոքր ա, քիչ ա ջուր տանում…
Կարծիք գրել