30/04/2016 օրվա արխիվը

Ռոդարիկները շարունակվում են

ռոդարիկ 1Որ լավ մտածեք, կտեսնեք՝ որ այդպես է. բոլորս երազում ենք, գոնե շատ ենք ուզում փոքր լինել նաև նրա համար, որ մեր ծողների հագուստները հագնենք:  Եվ ռոդարիկները շարունակվում են նախակրթարանի սաների համար, մեծերի համար: Լավ է, որ այսքան շատ են, բազմազան են, տարբեր են:

 

ռոդդդարիկ 5Պատմում է դաստիարակը՝ Օլյան.
Ջանի Ռոդարին ասում է, որ բոլոր երեխաները սիրում են հագնել ծնողների հագուստները: Դա նրանց թատրոնն է: Թարս հարցերով խաղալիս հարցրեցինք՝ կուզե՞ն շորերը թարս հագնել կամ մեծերի շորերը հագնել: Շատ ուրախացան երեխաները: Որոշեցինք այդպես անել: Ամբողջ օրը խմբում տոն էր, այդպիսի օր չեմ հիշում: Ի՜նչ ասես խաղացին, խմբասենյակը վերածվել էր թատրոնի և վարսավիրանոցի: Ցուցաբեմն էլ կողքից հուշեցին:

Կարդալ ավելին