Կանաչ ցանկապատ բաժին
Ընտանեկան կրթությունը ձևական չի լինում, ոչ էլ խոսքով: Մեր ծնողական ակումբը ինքնուրույն է դարձել, նախաձեռնող, աշխատող-խնամող: Ամիսների ընթացքում ակումբը ոչ միայն մասնակցեց ակումբի պարապմունքներին, այլև ինքը կազմակերպիչ դարձավ: Արդյունքն այսօրն է՝ ապրիլի 24-ը, հայրիկ-մայրիկների, սաների ու դաստիարակների, տիկին Զոյայի,քոլեջի սովորողների ու աշխատողների, անգամ պահակ Արմենի ոգևորված աշխատանքն է… իսկական համայնք, երևանայան-բանգլադեշյան համայնք: Ու կծաղկի կանաչ պարիսպը…
Նելի Արղության Աննա Հայրոյան
Դպրոց-պարտեզ
Սովորողների հետ մաքրեցինք այգու տարածքը աղբից, տիկին Սոֆյայի հետ երգեցինք ու խաղացինք։
Կարդալ ավելին
Սովորողները այնքան շատ բան գիտեն մեր Երկիր մոլորակի բնակիչների, ընկերների մասին, որ հաճախ մենք՝ մեծերս, չենք նկատում այդ երևակայական կապը Երկիր մոլորակի և իր ընկերների միջև:Իսկ թե ինչի մասին է Երկրի օրվա պատմությունը՝ կիմանաք, երբ լսեք ռադիոթողարկումը:
Մարինե Մարտիրոյան 5 տարեկանների դասվար
Լրատու ռադիո Երկրի օրվա մասին
Կարդալ ավելինԵ՛ս եմ իմ երկրի պարտիզպանը
Այսպես է մտածում և գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25 տարեկան սանը, 1-12-րդ դասարանի սովորողը, քոլեջի ուսանողը, դասավանդողը, ծնողը…
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6 տարեկանները, 3.1 դասարանցիները, ծնողները, անցորդները Վահան Տերյանի այգում համախմբվել էին միևնույն նպատակի, նախաձեռնության, նախագծի շուրջ: Բոլորս ունեինք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի համար նախատեսված տոպրակներ և շրջակա միջավայրը մաքրելու, շենացնելու ցանկություն:
Այս տեսահոլովակը իմ լուսանկարներով պատրաստեց իմ Հրաշք գործընկեր Նելի Արղության-ը , որի համար անչափ ուրախ և շնորհակալ եմ..
երկարօրյա խմբի կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյան
Նելի Արղության՝ նախակրթարանի դաստիարակ
Նոր դպրոց
Գեղարվեստի նախակրթարանի Օլյայի, Տաթևի, նրանց սաների, ծնողների վարդ-մարգը տարածվում է. Բուրիկն ու Սոնան էլ իրենց ընկեր-սաներով-ծնողներով: Երկիրը նաև այսպես են պահում՝ սիրելով, խնամելով, պահպանելով: Այսպես՝ շոյելով…
Կարդալ ավելին
Բարի լույս, Հիրիկ ծաղիկ:
Եթերում Բլբլան ռադիոն է: Ռադիոյի լրագրողները խնդրում և պահանջում են, առաջարկում-հրավիրում են, հարցախույզ են անցկացնում՝ հասուն ու լուրջ:
Դե ասեք՝ սա խա՞ղ է, թե՞ իրական կյանք… Իրական կրթություն իրական կյանքով… գուցե իսկական խաղը հենց սա է:
Իսկ ապրիլի 22-ը երկրի օրն է իրենց երկրում…
Բնապահպանական նախագիծ. երկար ժամանակ է Գեղարվեստի նախակրթարանում Օլյա Մանդալյանը, Տաթև Աթայանը, սաները հայրիկների հետ իրականացնում են այս նախագիծը:
Նախակրթարանի սան Համլետ և Հայկ հայրիկ
Կարդալ ավելին
Ծաղկող պարտեզ…Շողիկ Պողոսյանի նախագծին մասնակցեցին նաև քոլեջիկներն ու հայրիկները:
Սոնա Աբրահամյան
Կարդալ ավելին