Հիմնական դպրոցի նախակրթարան
Գոհար Սմբատյան, Լիլիթ Հովհաննիսյան և սաներ
26/10/2014 օրվա արխիվը
Մեր այգում՝ ծառի տակ զրուցում ենք.
_Աիդա, ասե՞մ, ծառն ում է սիրում:
_Ո՞ւմ:
_5 հոգու՝ մարդուն, հողին, իր նման ծառին, ջրին, հողին… չէ՝ վեց. մեկ էլ մեղվին ա սիրում, որ օգնում ա իրան, որ մրգեր ունենա,,, Ես կարծում եմ՝ մեղր էլ մեղվին ա սիրում, որ իրան մեղր ա դարձնում… ծաղկի փոշուց:
Ես անտառի անունը դեղին դրեցի:
Պապը սենյակն է նորոգում: Արեգն ուշադիր հետևում է, մեկ-մեկ էլ օգնում:
_Տուն սարքել եմ սովորում, որ մեծանամ, չվառվող աստղի վրա տուն սարքեմ: Գիտե՞ս՝ էդ աստղի անունը ի՞նչ եմ դրել (Արեգը սիրում է անուններ դնել)̷...
Դաստիարակի օրագիր
Հոկտեմբերի 20-24
Աննա Հայրոյան
Նոր դպրոց-պարտեզ
Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում հյուրընկալելն ու հյուրընկալվելը, հյուրասիրելն ու հյուրասիրվելը նախակրթարանի գործունեության անբաժան մասն են: Չէ՛, չմտածեք, թե մենք էլ մեծ չենք, հետո ինչ, որ երկու, երեք, չորս տարեկաններ ենք…
Թիթիզ գեղեցկուհի Վիկան տաբատ հագնել չի սիրում, անգամ ձմռաը չի հագնում: Տատիկը շատ է ուզում, որ Վիկան ցուրտ եղանակներին տաբատ հագնի, չմրսի, բայց Վիկան դեռ չի ուզում:...
Կարդալ ավելին