Մեր այգում՝ ծառի տակ զրուցում ենք.
_Աիդա, ասե՞մ, ծառն ում է սիրում:
_Ո՞ւմ:
_5 հոգու՝ մարդուն, հողին, իր նման ծառին, ջրին, հողին… չէ՝ վեց. մեկ էլ մեղվին ա սիրում, որ օգնում ա իրան, որ մրգեր ունենա,,, Ես կարծում եմ՝ մեղր էլ մեղվին ա սիրում, որ իրան մեղր ա դարձնում… ծաղկի փոշուց:
Ես անտառի անունը դեղին դրեցի:
Պապը սենյակն է նորոգում: Արեգն ուշադիր հետևում է, մեկ-մեկ էլ օգնում:
_Տուն սարքել եմ սովորում, որ մեծանամ, չվառվող աստղի վրա տուն սարքեմ: Գիտե՞ս՝ էդ աստղի անունը ի՞նչ եմ դրել (Արեգը սիրում է անուններ դնել)… Թարս, որովհետև ինքը չի վառվում:
Անձրևից հետո բակի գլաքարերը սառն էին: Արեգը մի քար վերցրեց, որ դնի սեղանի թղթին:
_Քարերը սառն են, որովհետև իրենց ոչ ոք չի սիրում: Հիմա էս քարին ես կսիրեմ, ու ինքը կտաքանա:
Քարը մի քիչ պահեց բռի մեջ, լուռ, հետո ասաց.
_Տեսա՞ր, քարը տաքացավ:
Կարծիք գրել