Պատմում է դաստիարակը

 

 Դաստիարակի օրագիր

Հոկտեմբերի 20-24

Աննա Հայրոյան
Նոր դպրոց-պարտեզ
Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում հյուրընկալելն ու հյուրընկալվելը, հյուրասիրելն ու հյուրասիրվելը  նախակրթարանի գործունեության անբաժան մասն են:  Չէ՛,  չմտածեք, թե մենք էլ մեծ չենք, հետո ինչ, որ  երկու, երեք, չորս տարեկաններ ենք…

Թիթիզ գեղեցկուհի  Վիկան  տաբատ հագնել չի սիրում, անգամ ձմռաը չի հագնում: Տատիկը շատ է ուզում, որ Վիկան ցուրտ եղանակներին տաբատ հագնի, չմրսի, բայց Վիկան  դեռ չի ուզում:

Առավոտյան Վիկան եկավ, հայրիկին ձեռքով հաջող արեց, վազեց Գևորգի  մոտ և ասաց.
-Իմ ռետուզը սիրուն է, տես սրտիկներով է:
Գևորգը էլ գլուխը շարժեց և ասաց.
-Տե՛ս, ավտո եմ բերել:
Հետո Գևորգը և Վիկան  սկսեցին միասին քայլել:
-Գևորգ, արի գլուխխնձոր տանք:
Ու մի լավ գլուխկոնծի տվեցինք :
Նախաճաշի ժամին էլ փորձում էինք խնձորները գլուխկոնծի տալ:

Նախաճաշից հետո արագ հագնվեցինք և գնացինք մեր խմբի Ա. Դավիթենց տուն: Դավիթի կույրաղիքը վիարահատել էին: Երկու շաբաթ չէինք  տեսել Դավիթին  և շատ էինք կարոտել նրան: Երբ դուրս էինք գալիս խմբից, Մ. Դավիթը դեռ շարունակում էր հեծանիվ քշել:

Հեծանիվ էր քշում,  ձեռքը դրել էր  ականջին ու խոսում էր:
-Ցեմենտը բերե՞լ եք, հա գալու եմ խոզի մսով խորոված անեմ: Մի քիչ ուշ կգամ: Ալո… լավ կարմիր բիբար լցրեք, ավելացրեք աղ և կծու բիբար: Ընկե՛ր Աննա, գնացի՞նք Դավիթենց տուն:
Ճանապարհ ընկանք: Դավիթենց շենքի վերելակը փոքր էր: Մենք քիչ-քիչ նստեցինք  վերելակ: Սամվելը հարցրեց:
-Դավիթը ո՞ր հարկում է ապրում:
– Ութերորդ հարկում:
Դավիթենց տանը    

Շնորհակալություն Դավիթի ծնողներին  ջերմ ընդունելության  համար:

Այս մեկն էլ մեր հյուրն է:  Գեղարվեստի դպրոց- պարտեզի  նախակրթարանի սան Արեգն իր տատիկի՝  տիկին Աիդայի հետ:  Տե՛ս այստեղ
Հիմա էլ եկեք <<Պապն ու շաղգամը>> խաղանք:
-Հա՜, <<Պապն ու շախմատը>> խաղանք,- բղավեց Մ. Վիկան:
-Ուռա,՜ աչքներս լույս, ծնվել է  Սուրենի  քույրիկը: Աչքալուսանք: Սուրենի հայրիկը մեծ տորթ էր բերել:
2 տարեկան Մոնիկան  սկսեց երգել .
-Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր:
Մարիամ էլ զարմացած ասաց.
-Սուրենի ծնունդդ է, ես էլ եմ աշնանը ծնվել:
Մագան էլ ասաց.
-Սուրենի  ծնունդը չէ , Սուրենի քույրիկի ծնունդն է, համ էլ աշնանը, երբ մամաս քսվում է, արևը դուրս է գալիս:

 

Կարծիք գրել