Երանի նրան, ով փոքրերից սովորելու հնարավորություն ունի
Քոլեջում գործս ավարտեցի: Սոված ուշքս գնում է: Ուր գնա՜մ, ուր չգնա՜մ: Արի գնամ ընկերներիս մոտ՝ Նոր դպրոց, մանավանդ որ ոտքերս ինձ չեն էլ հարցնում, հենց Նոր դպրոց էլ տանում են: Է՛, Նոր դպրոցում բոլորն են իմ ընկերները: Տեսնեմ՝ ում մոտ կգնամ: Ո՛չ էս, ո՛չ էն, ուղիղ գնացի նախակրթարան, այս անգամ՝ Արմինե-Նելիի, և նրանց սաների խումբ: Շնորհակալ եմ ոտքերիս. Գիտեն՝ ուր տանեն: Սեղանի շուրջ Նելին, Արմինեն, Գևորգը, Ինեսան, Աննան և մյուսները հաց են ուտում ու զրուցում: Չգիտեմ՝ ինչի մասին...