«5 տարեկանների ուսուցում» ծրագրի կարգեր

Նախագիծ                                                                      

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների կազմում   գործող «5 տարեկանների ուսուցում»    կրթական ծրագրի  դասարանի  գործունեության կարգ
2014-2015 ուսումնական տարի 

  • «5 տարեկանների ուսուցում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) «Մոբիլ դպրոց» հեղինակային  կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
    Ծրագիրն իրականացնում է 5 տարեկանների (այսուհետ՝ սան)   կրթություն պարտեզային պայմաններում երկարացված ուսումնական օրով՝  որպես ուսումնական անընդհատ գործունեություն:
    Սաների զարգացման կազմակերպման  մոդել-միջավայրը  կրթահամալիրում գործող նոր տիպի դպրոց-պարտեզն է, որի կազմում գործում են

2-5 տարեկանների տարատարիք խնամքի խմբեր
5  տարեկանների  ուսուցման  խումբ-դասարաններ (այսուհետ՝ դասարան)

1-3-րդ դասարաններ:

Դասարանում ուսուցումը կազմակերպվում է ըստ   ուսումնական օրացուցի դաստիարակի կազմած  և իր ուսումնական բլոգում, դպրոցի ենթակայքում նախապես հրապարակված նախագծերով:
Ուսուցման կողմերի գործառույթները հաստատվում են դպրոցի տնօրենի և  սանի օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) միջև կնքված պայմանագրով: 

Ծրագրի դասարանը
Դասարանը դպրոցի կառուցվածքային միավոր է, որի սովորողների թիվն արտացոլվում է դպրոցի 2014-2015 ուստարվա կոմպլեկտավորման մեջ:
Դասարանում աշխատում է երկու դասավանդող (այսուհետ՝ դասվար):

Դասարանի պահպանումը, վճարումները իրականացվում են կրթահամալիրի աշակերտ թվով ֆինանսավորումից և   ծնողական լրավճարներով, որի շնորհիվ իրականացվում է երկարացված օրվա ուսուցում:
Դասարան   ընդունվում են այն   սաները, որոնց 5 տարին լրանում է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:
Կազմակերպված ուսումնական միջավայրի ապահովողը 

դպրոցն է   (ի դեմս ծրագրի ղեկավարի), որպես կրթություն կազմակերպող հաստատություն.

դասվարը՝ որպես դասարանում իրականացվող ծրագրի ղեկավար և պատասխանատու.
ծնողը՝ որպես իր երեխայի ուսման կազմակերպման պատվիրատու և պատասխանատու, որպես դպրոցի գործընկեր, համախոհ:

Գործունեության կազմակերպման աշխատակարգ
Դասարանում գործունեությունն սկսվում է  9.00, ավարտվում 17.00:

Ծրագիրն իրականացվում է 2014թ. սեպտեմբերի 1-ից 2015թ. հունիսի 15-ը:
Դասարանը մասնակցում է դպրոցի ընդհանուր պարապմունքին:
Սովորողների   հաճախումների հաշվառումը և ուսումնական պարապմունքների գրանցումը կատարվում է տարրական դասարանի համար նախատեսված մատյանում, ըստ ծրագրի:
Ամառային գործունեությունն իրականացվումն է պարտեզային լողափին ըստ կարգի:
Դասարանի երեքանգամյա սնունդի կազմակերպում
Սաների թիվը դասարանում` 22-25:
Տարվա սկզբին լրացվում է  «Սանի թերթիկը», որտեղ գրանցվում են սանի ֆիզիկական տվյալները, առողջական, ընտանեկան վիճակը:
Ընդունելության համար ներկայացվում են   ծննդյան վկայականի պատճեն, 2 լուսանկար:
Ուսումնառության պայմանագիր կնքելուց առաջ Տնօրենը կամ  նախապատրաստական դասարանի ղեկավարը ծնողին ծանոթացնում են Ծրագրին և կրթական միջավայրին:
Դասարանում քնող սաների համար ստեղծված են քնելու հարմարավետ պայմաններ:
Խրախուսվում է սաների բացօթյա գործունեությունը  և դիտվում է որպես նրա կրթության իրավունքի իրագործում:
  Ձմռանը դասարանն ապահովվում է համապատասխան ջերմային ռեժիմով:
 Ծնողի դիմումով Ծրագիրը    մատուցում է լրացուցիչ ծառայություններ. այդ նպատակով Տնօրենի և Ծնողի միջև կնքվում է լրացուցիչ պայմանագիր:
Նախակրթարանային միջավայրի պահանջները ներկայացված են Նախադպրոցական կրթության ծրագրի «Միջավայր» բաժնում:

 Դասարանի սանը
2014թ. սեպտեմբերին  ուսումնառության պայմանագրով որոշված կարգով ընդունվում է 2009 թ. ծնված սանը, ում ծնողը ընտրել է ծրագիրը և ծրագրի ղեկավարի հետ կնքել համապատասխան պայմանագիր և ցանկացած բանկում կատարել համապատասխան մուծումը:
Դասվարի, ծնողի դիմումով և հիմնավորմամբ հաջորդ՝ 2015-2016 ուստարում սանը կարող է ուսումը շարունակել 6 տարեկանների (եռամյա կրտսեր դպրոցի) առաջին դասարանում:
Հետագայում դասարան կարող է ընդունվել այն երեխան  (եթե դասարանում սաների թիվը չի գերազանցում 25-ը), որն  ըստ Ծրագրի պահանջների՝ ունի համապատասխան հմտություններ և կարողություններ  (Սանի զարգացման դիտարկման թերթիկ):

Դասարանի ղեկավարը (դասվար)
Դասարանի ղեկավարը՝ դասվարն է,  ով     ընտրվում է մրցութային կարգով:

Դասվարի աշխատանքը կանոնակարգվում է կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոններով: 

Դասվարին ներկայացվող պահանջներ

  • օտար լեզուների և համակարգչային ծրագրերի իմացություն
  • համացանցից օգտվելու կարողություններ
  • հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ
  • երաժշտական և մարմնակրթական (ներառյալ լողը և հիգիենան) ունակություններ.
  • անգիր գիտի Ծրագրով նախատեսված ուսումնական նյութը.
  • նույն պայմանով ընտրվում են նաև մասնագետ-ուսուցիչները, (երգ-երաժշտության, օտար լեզուներ, մարմնակրթության), որոնք ընդհանուր ծրագրով դասվարի հետ աշխատում են խմբում:

Դասվարը՝

  •  պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սանի անվատանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու համար.
  •  պատասխանատու է սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար.
  • մասնակցում    վերապատրաստումների,  մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքների.
  • մասնակցում է ընթացիկ ուստարվա ուսումնական փաթեթի ստեղծման աշխատանքներին.
    • ապահովում է նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր.
    •   ունի համացանցին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի մեդիագրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից.
    • սաների գործունեության որոշ տեսակներ` երգ-պար,  լողուսուցում, կազմակերպում է մասնագետ-ուսուցչի հետ համատեղ.
  • սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, նրան մասնակից է դարձնում սաների  գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, սանի գործունեության  արդյունքների  մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ.

    Երգում է, պարում, լողում, ճկուն է, կատարում է մարմնամարզական վարժություններ: 
     

Ծնողը
Ծրագրի ղեկավարի  հետ կնքում է ուսումնառության պայմանագիր.

  •   ծնողը ծանոթ  է ուսումնական միջավայրին, դասարանում իրականացվող ծրագրին և գործունեության նախագծերին.
  •   ունի էլեկտրոնային հասցե և մշտապես օգտվում է դրանից.
  •  զարգացնող միջավայրի ստեղծման մասնակիցն է` ՏՀՏ և ուսումնական այլ  միջոցներ, կենդանիների ձեռքբերում, ծառատունկ.
  •  դասարանի գործունեության կազմակերպիչն ու մասնակիցն է. դասվարը ծնողին է ներկայացնում աշխատանքային նախագծերը (ուսոմնական  ճամփորդություններ, ստուգատես-փառատոներ, ներկայացումներ, ցուցադրություններ, ծեսեր), քննարկում,  ապահովում է ծնողի մասնակցությունը այդ նախագծերի իրականացմանը.
  •   մասնակցում է դասարանին վերաբերող հարցերի քննարկումներին և դրանց լուծումների իրականացմանը.
  •   տեղեկացվում է իր երեխայի զարգացման ընթացքի, ծագած խնդիրների մասին, կազմակերպվում է անհրաժեշտ խորհրդատվություն.
  • Դասվարին տեղյակ է պահում սանի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, առողջական, հոգեբանական խնդիրների մասին (եթե այդպիսիք կան).
  • դասվարին տեղեկացնում է սանի բացակայության, բացակայության պատճառների մասին:

Ուսուցման բովանդակությունը
Դասարանը մասնակցում է Դպրոցի ընդհանուր պարապմունքին:

Դպրոցի ընդհանուր պարապմունքից հետո խմբի սաները շարունակում են
առավոտյան ծեսը, որը ներառում է
օրվա հիգիենայի պատասխանատուի կամ պատասխանատու խմբի (հերթապահ) ընտրություն. որը պատասխանատու է ծաղիկները ջրելու, սեղանները սպասքադնելու, միջավայրի մաքրության, տեխնիկայի հիգիենայի, խնայողության համար.
էլեկտրոնային մատյանում ներկայության գրացում սաների կողմից,  էլեկտրոնային գրատախտակին դրված է մատյան-թերթիկ, որը հարմար է սխաներին՝ ներկան ինքնուրույն  նշելու համար
միջավայրի խնամք,
մարզական կամ այլ կազմակերպված խաղ,
բանավոր պատումներ,բառախաղ
աշխատանք նախորդ օրվա տնային առաջադրանքով, տանից նվեր բառեր, արտահայտություններ, լուսանկարներ, որոնց մասին պատմում են,  փոքր հարցումներ և այլ
մրգային նախաճաշ, որի կազմակերպողը հերթապահներն ու խոհարարը: 

Մարմնամարզությունը, ազգային, բակային շարժուն խաղերը, լողը, հեծանվավարությունը, մարմնի հիգիենան, պարը մարմնակրթության բաղկացուցիչն են:

Խոսքի զարգացումն իրականացվում է հաշվերգերի,խաղիկների, շուտասելուկների, հեքիաթների, խաղ-ներկայացումների, սաների զրույցների, պատմությունների,մեդիանյութեր (հեքիաթների և այլ պատումներ, կարաոկե, մեդիանյութեր ստեղծելու, թատրոնի և այլ գործնական կիրառությունների միջոցով:

Գրագիտությունը, գրավոր խոսքի ձևավորումը իրականացվում է կիրառական գործառույթնրով, կապվելով սաների ընդհանուր գործունեության հետ, համակարգչի գործնական-կիրառումով, դառնում են դրանց արդյունքներից:

Թվաբանական հմտությունների ձևավորումն իրականացվում է որպես առօրյա խնդիրների ձևակերպում և լուծում (խոհանոցային, բնագիտական, տեխնոլոգիական, ծիսական, ուսումնական ճամփորդության և այլ), հաշվելով, դիտելով, համադրելով, համեմատելով, եզրակացնելով:

Մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացումն իրականացվում է գործնական, կիրառական աշխատանքով. ամփոփումը՝ տարեվերջյան «Ես կարողանում եմ» մեդիանախագծով:

Բնագիտական գործունեությունը ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի խնամքը, դիտարկումները և զննումները` մանրադիտակով, խոշորացույցով, աստղադիտարանում, աստղադիտակով, բնագիտական փորձերը, ճամփորդությունները, հիգիենան: Սանը խմբում խնամում է իր աճեցրած թաղարը:

Կերպարվեստ-տեխնոլոգիական գործունեությունը ներառում է ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն, նկարչություն համակարգչային ծրագրերով:

Երաժշտությունը ներառում է երգ, երաժշտական խաղեր,պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր, շրխկանների, երաժշտական այլ պարզ գործիքների գործածում, որոնց կիրառումը, ուսուցումը իրականացվում է ծեսերի, ստուգատեսերի իրականացման ընթացքում:

Խմբի գործունեության ծրագիրը, իրականացման ընթացքը և արդյունքները, հրապարակվում են սահմանված կարգով. ամեն ամիս համերգ-ծեսի միջոցով ամփոփվում է խմբի մեկամսյա գործունեությունը՝ Սեպտեմբերիկներ, Հոկտեմբերիկներ…Մայիսիկներ:

Սաների տնային գործունեությունը դասարանային գործունեության հետ ամբողջություն է կազմում, որով ապահովվում է 5 տարեկանի զարգացման անընդհատությունն ու միջավայրի ամբողջականությունը:

Շարունակություն

Կարծիք գրել