«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարան
2014-2015 ուսումնական տարի
Ուսումնական պարապմունքների տեղին և ուսուցման միջոցներին ներկայացվող պահանջներ
Ծրագրի իրականացման տեղին և ուսուցման միջոցներին ներկայացվող պահանջներ
Պարտեզ-լաբորատորիա
Դպրոցական շենքը գտնվում է ընդարձակ, կանաչ պարտեզում է, որը մշակում են դպրոցի սովորողները, դասվանդողները, ծնողները, որտեղ իրականացվում են ուսումնական-հասարակական նախագծեր:
Պարտեզն ունի
- ոռոգման ջրի համակարգ
- սովորողների տարիքին ֆիզիկական տվյալների համապատասխան այգեգործական և այլ գործիքներ
- սովորողների ֆիզիկական զարգացման իրագործման պայմաններ, ամառային-ձմեռային պարտեզ
- ամառային լողափի կազմակերպմանն անհրաժեշտ պայմաններ` http://dpir.mskh.am/art.php?id=76 http://dpir.mskh.am/art.php?id=76
- ջերմոցային տարածք :
Դասասենյակ
Դասասենյակը բարեկարգ, լուսավոր, հեշտ օդափոխվող ջերմային համապատասխան ռեժիմով ընդարձակ տարածք է, որտեղ ապահովված է սովորողների ազատ տեղաշարժը:
Դասասենյակում կան
- հասանելի սանհանգույց
- էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, ուսուցման թվային այլ միջոցներ` ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվելու միջոցներ և հարմարություն
ներկեր, վրձիններ, կավով , պլաստիլինով աշխատելու միջոցներ, մոլբերտներ, խոհանոցային պարագաներ՝ ջեռոց, խոհանոցային տեխնիկա, սպասք
- Դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, զառեր, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար։
- Խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (շախմատ, շաշկի և այլն, կառուցողական խաղեր ու միջոցներ
- Ընթերցասրահ
- Տիկնիկային թատրոն
- Երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, սրինգներ…)
- Սենյակային բույսեր
- Նյութեր և սարքավորումներ՝ կշեռքներ, չափման գործիքներ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույց , քանոններ, խոշորացույցներ, մանրադիտակ, մագնիսներ, փորձանոթներ, հասակաչափ, խաղաքարտեր, քարեր, հաշվելու պարագաներ
- Առաջին բուժօգնության պարագաներ
- Հագուստների կախիչներ (բաց, սաներին հասանելի հանդերձարան )
- Սաների կողմից մշակվող սենյակային բույսեր
- Հայելիներ:
Կրթահամալիրում
- Թատերական մեդիադահլիճ
- Մարզահրապարակներ, մարզասրահներ
- Խեցեգործական արհեստանոց
- Տեխնոլոգիական արհեստանոց
- Աստղացուցարան
- Աստղադիտարան:
Կազմակերպված ուսումնական միջավայրի ապահովողը դպրոցն է, որպես կրթություն կազմակերպող հաստատություն, ծնողը՝ որպես իր երեխայի ուսման կազմակերպման պատվիրատու և պատասխանատու, որպես դպրոցի գործընկեր, համախոհ, դասվարը՝ որպես դասարանում իրականացվող ծրագրի ղեկավար:
- Դասասենյակ-տեխնոլոգիական լաբորատորիա (դասասենյակ)
70-75 քառ. մետր տարածք է, որտեղ ամեն ինչ հարմարեցված է սաների անվտանգ և ինքնուրույն գործունեությանը:
Դասասենյակը հարմար է սանի ֆիզիկական տվյալներին. կահույքը թեթև է, դյուրաշարժ, հարմարավետ:
Կից սանհանգույցը` հիգիենայի տարածք է՝ հիգիենիկ միջոցներով, սաների ֆիզիկական առանձնահատկություններին հարմար գույքով, լվացարանով, մշտական ջրով, հայելիով, հիգիենայի պարագաներով (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ, լվացվելու պարագաներ,մաքրելու միջոցներ, բաժակներ) առաջին բուժօգնության արկղիկով կամ փակ դարակով:
Սանհանգույցը հասանելի է բոլորին, կահավորանքի չափերը սովորողներին համապատասխան են :
Դասարանն ապահովված է տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն անհրաժեշտ միջոցներով և պայմաններով՝ թվային միջոցներ` էլեկտրոնային գրատախտակ, անլար համացանցային կապ, անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ, ֆոտոխցիկ-տեսախցիկ, ձայնագրիչ, ականջակալներ, տպիչ, սքաներ, սքայփ.
ուսումնական-աշխատանքային գործիքներ, այլ պարագաներ և միջոցներ` շիրմա, ներկեր, վրձիններ, տարբեր որակի և չափի թղթեր, հայելիներ.
- տարբեր չափի տարաներ, խոշորացույց, մանրադիտակ, մետաղադրամներ, չափման պարզագույն գործիքներ, թաթավոր կշեռքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, մագնիսներ, հասակաչափ, ջեռոց, ջրատաքացուցիչ, սպասք, տարաներ.
- խաղեր ու խաղային պարագաներ՝ շախմատ, սեղանի այլ խաղեր, կառուցողական խաղեր, երկրաչափական պատկերների հավաքածուներ, դոմինոներ, էլեկտրոնային-ուսուցողական խաղեր, լոտոներ, խաղաթղթերի կապուկներ.
- թատերական-երաժշտական գործունեության հնարավորություն՝ շիրմա, դասվարի, սովորողների, ծնողների պատրաստած տիկնիկներ, դիմակներ, ծիսական պարագաներ, փոքրիկ հանդերձապահարան, պարզ-խաղային երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, զանգեր…), համապատասխան ընթերցարան.
- հանդերձարան, պահարաններ նոթբուք-նեթբուքերի, անձնական իրերի համար:
- Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմաններ՝
շվեդկան պատ
մարզական ներքնակներ
ցատկապարաններ
օղակներ
տարբեր չափերի գնդակներ,
բուլավաներ:
Դպրոցական շենք
Ուսումնական միջավայր է նաև դասարանին կից սրահը՝ միջանցքը: Այստեղ սովորողները կենդանիներ և բույսեր են խնամում, նկարում են, խաղում:
մարզադահլիճ՝ շվեդական պատով, գնդակներ, օղակներ, մարզական նստարան, մարզական թունել, տարբեր բարձրությամբ վազքարգելքներ, բասկետբոլի ցածր ցանցեր
մարզական լողավազան՝ լոգարանով:
Դպրոց-պարտեզի ողջ շենքը ջերմոցային տարածք է, որտեղ աճեցվում և խնամվում են տարբեր բույսեր, որը բնագիտական գործնական լաբորատորիա է: Դրան լրացնում է կենդանիներ (թռչուններ, ձկներ, կրիա և այլն) պահելու–խնամելու հնարավորությունը:
Ուսումնական-հետազոտական աշխատանքների, բնագիտական փորձերի, տեխնոլոգիական տարբեր աշխատանքների լաբորատորիա բնագիտական-տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվելու պայմաններով՝ չափման, հետազոտման, դիտման գործիքներ, թաղար-տնկարաններ՝ սերմեր ցանելու, տնկիներ ստանալու համար, այգեգործական գործիքներ, աքվարիում, կենդանիներ, տարաներ, ձագարներ, քամիչներ, տարբեր անվնաս նյութեր ծեփի-կերպարվեստի արվեստանոց՝ հարմար պահարաններով, չարխով, ծեփի և նկարելու գործիքների հավաքածուով, նկարականեր, սաների պատրաստած դիմակներ:
Թատրոն-արվեստանոց՝ բեմով, լուսարձակներով, բարձարախոսներով, միկրոֆոնով, հեշտ ձևափոխվող և տեղափոխվող շիրմաներով, հայելիներով, մեծ գորգով, էլեկտրոնային գրատախտակով, համակարգիչով, հանդերձարանով:
Բուժկետ-լաբորատորիա, որտեղ հասակաչափ, կշեռք, առաջին բուժօգնության պարագաներներ կան, որտեղ սաները կարող են ուսումնական համապատասխան պարապմունքներ անցկացնել, դիտարկումներ, չափումներ կատարել:
Խոհանոց-լաբորատորիա՝ հարուստ կենցաղային տեխնիկայով՝ ջեռոց, հոսող ջուր, ջրատաքացուցիչ, հարիչներ, տարատեսակ սպասք, պահարաններ, կտրիչներ, կշեռք և այլն:
Բակ-պարտեզը մշակում և խնամում են սովորողները:
Սովորողն իր միջավայրի պարտիզպանն է: Մեծերի կողքին, մեծերի հետ իր այգին ստեղծելով՝ սովորողը դառնում է իր կյանքի պատասխանատուն:
Բակ-պարտեզն ապահովված է ոռոգման ջրով և խմելու ջրով, փակ աղբամաններով, անհրաժեշտ աշխատանքային գործիքներով:
Բնագիտական գործունեությունն այս պայմաններում աշխարհաճանաչողական է:
Բակ-պարտեզի աշխատանքնային մի մասը տնկարանն է: Տնկարանն էլ, որպես ամողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է, սվորողների բնագիտական գործունեության տարածք:
Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝ մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի, ճեմուղի-վազքուղիներ, ամռանը՝ ամառային լողափ:
Ծրագրի մասնակիցներն օգտվում են կրթահամալիրի այլ ծառայություններից և պայմաններից.
Մեդիակենտրոնում ՝
Քննարկման սրահ
Աստղացուցարան
Մեդիադահլիճ-կինոսրահ
ՏՀՏ միջոցներ և գործիքներ, անլար համցանց
Մեդիաընթերցան
Մայր դպրոցում`
«Տիգրան Հայրապետյան» գրադարան և ստեղծված-համալրվող մեդիագրադարան
Մարզական ակումբներ
Մարմարյա սրահ
Խեցեգործական արվեստանոց
Թատերական մեդիադահլիճ
Սանի անհատական միջոցներ` նոթբուք-նեթբուք, խոշորացույց, ձագար, տարբեր չափի տարաներ, բաժակներ, ձագար, քամիչ, մարզական օղակ, գուաշ, վրձիններ, մատիտներ, մկրատ, հարմար դանակ, կտրատախտակ, թաղար, գրտնակ, համրիչ:
[…] «Նախադպրոցական կրթություն» ծրագրում և Պարտեզ ամսագրում: Նախակրթարանը սեփականության իրավունքով գույք չունի: […]