Մարզական պարտեզ-1
Մարմնակրթություն…
Մեծ խաղի մի մասը
1-ին մաս
Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ… Մինչև ամուր կամ վստահ կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են դառնում… Ե՞րբ է այդ մինչևը…
Ա՛յ, եթե չվախեցավ ծառ բարձրանալուց… առանց տատնվելու, չվախեցավ և` վերջ: Մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց, քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով...