Մարզական պարտեզ-1

 

IMG_20150623_110354Մարզական պարտեզ-1
Մարմնակրթություն…
Մեծ խաղի մի մասը
1-ին մաս

Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ… Մինչև ամուր կամ վստահ կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են  դառնում… Ե՞րբ է այդ մինչևը…
Ա՛յ, եթե չվախեցավ ծառ բարձրանալուց… առանց տատնվելու, չվախեցավ և` վերջ: Մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց,  քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով. կառավարեց մարմինն ու շարժումները:
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չեն արգելում, թողնում են, օգնում-աջակցում են, որ սանը իր կամքով-ուզելով, մեծերի ու փոքրերի հետ ազատ, առանց արգելանք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի… իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով. անվտանգ ընկնել-ելնելով… անվտանգ ընկնելով, անվտանգ ելնելով:
Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք  են՝ ու վերջ, ամենօրյա «խաղալիք» չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք են մնացել: Ստացվում է այնպես, որ սանի կյանքի տնօրենը դաստիարակն է…  նրա ժամանակի տնօրենը: Չէ՛, դաստիարակն էլ չէ: Ինչ-որ կաբինետում (ոչ աշխատասենյակում) նստած չինովնիկ է որոշում, թե օրը քանի րոպե, որ ժամին պիտի «մարզանք անի» 2 կամ 3 տարեկանը: Մարզանք անի, է՛, ոչ թե մարզվի: Բա երեխան, նրա բնույթը, պահանջներն ու պահանջմունքները, բա բնությունը…օրն՝  իր անցուդարձով: Լավ է, մեծանալն էլ հրամանով ու ծրագրով չի:
Մեկից  մինչև 5 տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար,  մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմանակրթությունը վերածվում է մտածողության, հետո՝ մշակույթի.
հիգիենա
անվտանգ, ճկուն, կառավարելի   շարժումների մշակում  ամենօրյա գործունեությամբ
մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
լող
հեծանվավարություն
վազք-թռիչք
մարզական գործիքներ

Որ դասացուցակում կամ մեթոդական ձեռնարկում կտեղավորվի մանկան իրական կյանքը:
Անվտանգություն. Ճկունություն,  շարժումներմիտք

Երեխայի ֆիզիկական վերահսկողության զարգացումը ոչ թե ֆիզիկական,
այլ մտավոր զարգացումն է,-ասում է  Ջ. Դյուին:

Ով է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով – քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը, նույնիսկ սեղանների վրայով քայլել-վազելը
Անվտանգ-հարմար-մտածված տեղաշարժ, սեփական շարժումների կառավարիչ-ռեժիսոր, էլ չեմ խոսում միջավայրի յուրացման մասին. սրանք մարմնակրթության խնդիրներ չե՞ն, հատկապես փոքրերի համար:
Լիովին անվտանգ միջավայր էլ չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունները սանի անվտանգության միջոցներ են, կողքից էլ մկաններն են զարգանում, մարմինը, միտքը…
Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք. ամենօրյա -անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք,  խաղ-վարժանք իրական կյանքի միջոցով: Թելադրողն էլ երեխայի մարմինն է, նրա ներսում դեռ ապրող բնությունը, էներգիան…
Այսպիսի մի խաղ՝
Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ.
տարբեր ճանապարհներով
ամենակարճ ճանապարհով
ամենաերկար ճանապարհով
Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ
արագ
դանդաղ
թռչկոտելով:  Հորինել են Նոր դպրոցի սաները: Չեն հորինել, սկսել են խաղալ, և այսպես է ստացվել:

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա , չթռչի աստիճաններով (այ լավ միջոց),  չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա   սեղան-աթոռների տակուվրայով, ինչպես կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված՞անվտանգ  լինել:
Վերնագիրն էլ՝ Ճարպկամարզություն:
Կամ էլ՝  բակում
Կամ ՝  Կոնֆետ ուտելու համար պետք է կարճ ճանապարհը գտնել:
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ՝  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
Բա որ երգ-պարն ու խաղը հանկարծ բաժանվեին մարմնից, շարժումից… տխուր կլիներ:
Դրանք միասին են, մասնագետները կասեն՝ ինտեգրված-միջառարկայական…
Հ. Թումանյանի  «Ծաղիկները»  կարելի և մի քիչ մարզական դարձնել, կամ լիովին մարզական:  «Խաղչա-հուղչա»-ն էլ պակաս մարզական չէ:
Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու  միջոց չէ: Բա մեծերն էլ՝ ով ասես՝դաստիարակ, օգնական, ծնող… չմանկանա՞ն… չե՞ն երազո՞ւմ,  նույնիսկ՝ թաքուն:   Օրվա մասը տարբեր ձանձրալի պարապմունքների ու չգիտես ինչի վրա կորցնելու փոխարեն, խաղում ենք ՝իրենց հետ իրենց հորինած-առաջարկած, մեծերի համար անսպասելի խաղեր:
Այ լավ առավոտյան մարմնամարզությո~ւն՝ իմացած երգ ու խաղով, ոտանավորով:
Օրվա կեսին կամ վերջում էլ կլինի…  (Հիշո՞ւմ եք «Ծաղիկները») :
Կրթահամալիրի շրջանավարտները գուցե չեն էլ մտածել, որ իրենց նվերը նաև այսպես կօգտագործեն, բայց գեղարվեստի ընկեր Բուրիկն ու իր ընկերները լավ գիտեն իրենց գործը:
Ամեն ինչ պարզ է, հետաքրքիր, սիրելի… միայն կամք է պետք, հետաքրքիր միտք, միջավայրը ճիշտ կազմակերպելու ձգտում, սաներին լսել-վստահել-հասկանալ…
http://partez.mskh.am/?p=6024
Այսպես, անվերջ է մարչորս կամ հինգ տարեկանը, խաղալիքն էլ իր մարմինն է:
Գնդակ կա~… բան կա~ …

Աիդա Պետրոսյան

Կարծիք գրել