Վերապատրաստման հերթական օրն է: Բոլոր մասնակիցները իրենց մեյլերն ու բլոգներն ունեն: Կիրակի օրն արդեն հանձնարարությունները մեյլով են ստացել:
Այսօր, ըստ ծրագրի, մասնակիցները փորձեցին նյութ տեղադրել բլոգում, սովորեցին էլեկտրոնային գրքից օգտվել՝ կարդացին Մոնտեսորիի «Երեխայի տուն» աշխատության ինքնուրույնությանը-ինքնակազմակերպմանը, սաների գործունեության ընտրության ազատությանը վերաբերող հատվածները, քննարկեցին:
Մասնակիցների առաջարկով երկու հետաքրքիր խաղ խաղացինք՟ կիրառելով Ռոդարիի «Ստեղծագործական երկանդամ» մեթոդը:
Ափսոս լողավազանի ջուրը սառն էր, չլողացինք: Ներկայացնում ենք այսօրվա երաժշտական պարապմունքը՝ նոր «Շրխկան» համույթ:
Լողի մասին վաղը:
Օլյա Մանդալյան
Օգոստոսի 21-ի սկսվեց նախակրթարանների մասնագետների հերթական խմբի վերապատրաստումը: Մասնակցում էին Չարենցավանի 3 մանկապարտեզների մանկավարժ մեթոդիստներ, դաստիարակներ, դիմորդներ Բինիբամ մանկական կենտրոնից, թիվ 50 մանկապարտեզից, կրթահամալիրի դաստիարակներ:
Հանդիպեցինք առավոտյան ժամը 10...
Սրանք էլ Հիմնական դպրոցի սաներն են…
Կարդալ ավելինՆրանց համար, ովքեր կարևորում են իրական կրթությունը, ինքնակրթությունը, ինքնազարգացումը, ում համար կարևոր է իր աշխատանքի որակը…
Վերապատրաստում նախադպրոցական ծրագրով
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով 2006թ.-ից մշակվում, իրականացվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային ծրագիր:
2015թ. օգոստոսի 21-25-ը կթահամալիրն առաջարկում է հերթական վերապատրաստում այդ ծրագրով՝
«Սաների գործունեության կազմակերպում մոդել միջավայրում» հանրապետության նախադպրոց...
Հրավեր
Ամառային զով, ուրախ, ճչան պարտեզ
Oգոստոսի 19-ին՝ ժամը 11.00-ին բոլորին՝ մեծ ու մանուկ, հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայանալիք «Ամառային պարտեզ» նախագծի ամփոփում-ծեսին՝ բազմազան, մարզական լողափ-պարտեզ:
Եկեք լողափնյա հագուստով, դույլ-տաշտերով, մանկական անվնաս շամպուններով, ձեր սաների ու երեխաների հետ:
Կարող եք ընտրել մեր նախակրթարաններց ցանկացածը.
1. Քոլեջ՝ Անդրանիկի 92/1, հեռախոս՝ 74.00.22, 094.532. 290
2. Գեղարվեստի կրտսեր ...
ամառ է, ու դու անում ես՝ ինչ ուզում ես…
Համեցեք Քոլեջի նախակրթարան, հետո չասեք՝ տեղյակ չէինք: Մանավանդ որ նույն շենքում է գտնվում նաև կրթահամալիր մանկավարժական քոլեջը:
Կհանդիպենք լողավազանում:
Մարզական պարտեզ-2
Ամառային լողափ
Ամառային պարտեզ, որտեղ մեկտեղվում է ամեն ինչ՝ լող-լող-լող, որ կոփում է մարմինը, բացում շնչառությունը, մշակում է սաների ձայն-ձայնալարերը. լսել եք, չէ՞, ինչպես են ճչում-կանչում-հրճվաձայնում: Մկանների ճկունությունը… կատվի պես, էս երեխեքին ջրում ոնց ուզում ես՝ գցիր, կամ թող իրենք ընկնեն, մեկ է, արդեն սովորել են ջրում ճիշտ ապրել՝ ոտքերի, փորի, մեջքի վրա, ոնց կուզեք:
Հա~, սկսեցին պստիկ ծափ-ծափերով՝ ջրում, ջրից դուրս: ...