Մարզական պարտեզ-2
Ամառային լողափ
Ամառային պարտեզ, որտեղ մեկտեղվում է ամեն ինչ՝ լող-լող-լող, որ կոփում է մարմինը, բացում շնչառությունը, մշակում է սաների ձայն-ձայնալարերը. լսել եք, չէ՞, ինչպես են ճչում-կանչում-հրճվաձայնում: Մկանների ճկունությունը… կատվի պես, էս երեխեքին ջրում ոնց ուզում ես՝ գցիր, կամ թող իրենք ընկնեն, մեկ է, արդեն սովորել են ջրում ճիշտ ապրել՝ ոտքերի, փորի, մեջքի վրա, ոնց կուզեք:
Հա~, սկսեցին պստիկ ծափ-ծափերով՝ ջրում, ջրից դուրս: Սա սկիզբն է: Քիչ անց իրենք՝ սաները, փոխում են կանոնները, նոր խաղ են բերում լողավազան՝ իրենց ծանոթ խաղը խառնում են նորի հետ:
Արաբները երեխային պարզապես ջուրն են գցում ու թողնում, որ ինքը իրեն պահի ջրի վրա, ինչպես կարող է:
Գերմանացիները քայլ առ քայլ. սկսած ջրից դուրս վարժանքից, ջրային ծափերից, թռիչքներից մինչև շնալող: Մերոնք հայավարի արեցին, մեր սաները լողը խառնեցին խաղին, երգին, թռվռոցին: Ո~նց են խաղում, էլ դաստիարակն ինչ անի:
Այս երեքն էլ համարյա գերմանական տարբերակով են ինքնամարզվում, բայց հո չգիտեն այդ մասին: Այս խումբն էլ այսպես է սկսել՝ գերմանացիների նման՝ ինչպես իրենց դաստիարակը:
Կամաց-կամաց ընկերացան-սովորեցին ջրին, ջուրն էլ՝ իրենց: :
Է՞լ… Նմանները չեն ձանձրանա՝ անընդհատ նույն բանը կրկնելով, մանավանդ իր նման դաստիարակի հետ են ջրում: Ամառային լողափն էլ միայն լողավազանն ու լողը չեն: Մի ամբողջ ուսումնական-կրթական-զարգացնող համալիր՝ գործունեության բոլոր ձևերով: Բոլոր հնարավոր ձևերով…
Տարվա մյուս եղանակներին դժվար թե …
Այն ինչ հիմա են անում, դժվար թե տարվա մյուս եղանակներին անեն, գոնե ոչ այնպես, ինչպես հիմա:
Սաների սիրելի շրխկանը մտավ լողավազան, փոխեց ձայնը, դարձավ չլմփան:
Կամ էլ՝ ջրային շրխկան:
Էս Նուբար, էս լորիկ…
Էս էլ իրենց սարքած նոր ցնցուղը՝ ցնցուղը ջրի մեջ ջրվելու նոր ձև:
Լողավազանն հավաքեց իր շուրջը բոլոր փրփրասերներին: Փրփրատոն՝ բնագիտական, ջրագիտական, մեծ ու մանուկ, տատ ու մայրիկ, էլ դաստիարակ, էլ երաժիշտ, էլ տնտեսուհի… իսկական տոն բոլոր պարտեզներում
Նոր դպրոց
Փոքր լողավազններն էլ կարող են շատ լինել և մեծի նման ուրախ, ինչպես Հիմնական դպրոցում: Հա, երգն էլ հենց փրփուրի մասին է:
Այս տարվա լողափնյա նորությունը լաբիրինթոսն է՝ լողափին: Այսպես կոչված՝ ոչ ծախսատար, բազմահնարավորություններով մարզագործիք՝ աչքերից, մկաններից մինչև միտք:
Երկար-բարակ չխոսելու համար պետք է դիտել-հետևել և գնահատել:
Գեղարվեստի նախակրթարան
Հիմնական դպրոց
Նոր դպրոց
Դպրոց-պարտեզ
Ամառային փոքր սպորտլանդիաներ՝ ամեն օր
Գեղարվեստ
Եռամարտ Հիմնական դպրոցում
Մարզախաղեր
Հեղինակային խումբ
Կարծիք գրել