Օգոստոսի 21-ի սկսվեց նախակրթարանների մասնագետների հերթական խմբի վերապատրաստումը: Մասնակցում էին Չարենցավանի 3 մանկապարտեզների մանկավարժ մեթոդիստներ, դաստիարակներ, դիմորդներ Բինիբամ մանկական կենտրոնից, թիվ 50 մանկապարտեզից, կրթահամալիրի դաստիարակներ:
Հանդիպեցինք առավոտյան ժամը 10.00 մեդիակենտրոնում: Կրթահամալիրի դաստիարակները նաև սեմինարավարներ էին: Բոլոր մասնակիցների համար բացեցինք էլեկտրոնային հասցեներ ու բլոգներ` միասին աշխատելով, բացատրելով-պարզաբանելով: Մեր դաստիարակները ներկայացրին նախակրթարանի ծրագիրը, «Պարտեզ»հանդեսը, կրթահամալիրի կայքը:
Գոհար Սմբատյանի վարմամբ քննարկեցինք Մարիա Մոնտեսորի Երեխային տունը աշխատության «Ինքնուրույնություն» բաժինը: Օրը շարունակվեց և ավարտվեց Դպրոց-պարտեզում:
Մասնակիցների խնդրանքով շաբաթ օրվա պարապմունքը տեղափոխցինք հինգշաբթի, բայց մի քանիսը ուզեցին մասնակցել դաստիարակների շաբաթօրյա հավաքին և այսօր Մեդիակենտրոնում միացան մեզ:
Կարծիք գրել