Ընտանեկան գրադարան

ima123Կոմիտասի բանաստեղծությունները, որ նույնքան երաժշտական են, որքան երաժշտությունը
Արշիլ Գորկու նկարները, որ նույնքան հանճարեղ են, որքան հանճարը…
Կոմիտաս


Կոմիտաս բանաստեղծ և Արշիլ Գորկի նկարիչ 

«Պարտեզ»  հանդեսը սկսում  է «Կարդում ենք Կոմիտաս»  նախագիծը...

Կարդալ ավելին

Աթաբեկ Խնկոյան

images-210x126Աթաբեկ Խնկոյան  (Խնկո Ապեր)
0-7 տարեկանների համար 


Աքաղաղն
 ու կտուրը
 Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Քամին ու մժեղը
 Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 _Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղ...

Կարդալ ավելին

Առաջին պատում…

IMG_3598…առաջին ճամփորդության մասին

Լուսինե Պետրոսյանի Մարտիրոսյան Մարիաննան  մանկական հիացմունքով պատմում է իր առաջին ճամփորդության մասին:

Կարդալ ավելին

Շարունակվում է…

11951346_862389587178466_348948092524556264_n…ընտանեկան ֆլեշմոբը ընկեր Դիանայի դասարանում…

 

Կարդալ ավելին

Ընտանեկան կրթություն

dscn7782Մեր դասարանում մեկնարկել է նոր նախագիծ: Այս տարի մեր ուսումնական գործունեությանը ակտիվ կմասնակցեն նաև  ծնողները: Այսօր Ռուբենի մայրիկը՝ Մարիամը, սովորողներին ծանոթացրեց օրիգամի արվեստի հետ:
Աշխեն Գրիգորյան, տիկին Մարիամ  և ընկերներ

 

Ես իրենց հետ էի: Չկարծեք, թե հեշտ աշխատանք էր: Բոլորովին էլ՟ ոչ: Ես չդիմացա:
տիկին Աիդա

Կարդալ ավելին

Ընտանեկան կրթություն

IMG_2104_0Տատիկնե՜ր, ո՞րն է ձեր բան ու գործը:
…եթե գիտեք, խաղացեք ձեր թոռների հետ, եթե չգիտեք, կարդացեք այս գիրն ու խաղացեք:

Մանկական խաղ-խաղիկներ 0-4 տարեկանների համար

Խնոցիկներ (խնոցու խաղեր)
Երեխաները կանգնում են իրար դիմաց, ձեռնաթաթերը բաց հպում են իրար, խնոցու նման տանում-բերում են ու արտասանում.

– Խնոցին  հա  հարեմ:
Շալակեմ`սար  հանեմ:
– Խնոցին  հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա  հարեմ:
Շալակեմ` դաշտ  տանեմ:
– Խնոցին հա  հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:...

Կարդալ ավելին

Ընտանեկան կրթություն

img_6740-300x200Ծնողները՝ իրենց երեխաների կրթիչ: Գեղարվեստի 5 տարեկանների խմբում ընկեր Դիանա, սաներ և ծնողներ. աշխարհի մի փո՜քր հրաշք են հայտնագործում… միասին:

Բարի ընթացք…

 

Կարդալ ավելին

Ընտանեկան կրթություն Կոմիտաս

images Կոմիտաս «Չինար ես»
Կատարում է  Բելգիայի ազգային   նվագախումբը

 


Կարդալ ավելին

Ընտանեկան կրթություն

IMG_3437

Այսօր կայացավ Դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբի ծնողական սեմինարը:
Սեմինարի առաջին մասը նվիրված էր դասարանին վերաբերող մի շարք կարևոր խնդիրների:     IMG_3442

IMG_3433

Իսկ երկրորդ մասը՝ Զառայի և իմ համատեղ նախագծի իրականացումն էր՝ արտթերապիա կամ տեխնոլոգիան մեծերի և փոքրերի ձեռքերով: Այսպիսին էր մեր այսօրվա հանդիպումը՝ հետաքրքիր, աճելի և զվարճալի:
Արմինե Գյոնջյան Դպրոց-պարտեզի 5 տաեկաններ

Կարդալ ավելին

Մի ընտանիք էլ… ու մի բարձունք էլ

IMG_2737-224x300Սա էլ մի ընտանիք՝   Գեղարվեստի 2.2 դասարան:  Սկզբում Անուշ Աթայանը մի քիչ անհանգիստ… հետո՝   խաղաղ, վստահ: Ճամփա ընկան՝   մեծ ու փոքրով, գրկանոցով ՝ միապես և միատեղ:
Մնացածը՝  սիրո~ւն…
Ապարանի Թուխ մանուկ…

Կարդալ ավելին