12/04/2019 օրվա արխիվը

Դաստիարակի օրագիր

Բարև, իմ սիրելի ընթերցողներ, «Պարտեզ» էջը համալրել է մի նոր բաժին, որը կոչվում է «Դաստիարակի օրագիր»: Այնտեղ կզետեղվեն սաների արտահայտած սրամիտ, հետաքրքիր, հումորային մտքերը, որոնք կորսա դաստիարակը և կնկարագրի իր բլոգում ։

Հարգելի՛ ծնողներ, կարող եք ներկայացնել նաև ձեր երեխաների զավեշտալի պատումները ։

Դաստիարակ`Էլյա Գրիգորյան

Այսօր նախաճաշի ժամանակ Զորին մոտեցավ Լանային ու ասաց.

-Հըլը գնա էն կոմ, նստեմ։

-Զորի, հիշու՞մ ես ,,Ով է հրամայում,,...

Կարդալ ավելին

Ձուչափիկ, ձուփչիկ

Զատիկի տոնը մոտենում է, զատկական խաղերը շատանում են։

Այսօր ձվաչափիկի ու ձվափչիկի օր էր։ Հավկիթները լավ լվալուց հետո,վրան անցք բացեցինք ու բժշկական մեծ ներարկիչով դատարկեցինք։ Պարզվեց, որ մեկ հավկիթի պարունակությունը 50 գրամ է։ Իսկ Նատալին ուրախ բացականչեց.

֊ Ես շաաա՜տ եմ սիրում 50 դրամ։

Այնուհետև հավկիթի երկու կողմերց անց բացեցինք ու փչելով դատարկեցինք։

Քոլեջ. դաստիարակ`Էլյա Գրիգորյան

 

Կարդալ ավելին