Դաստիարակի օրագիր

Բարև, իմ սիրելի ընթերցողներ, «Պարտեզ» էջը համալրել է մի նոր բաժին, որը կոչվում է «Դաստիարակի օրագիր»: Այնտեղ կզետեղվեն սաների արտահայտած սրամիտ, հետաքրքիր, հումորային մտքերը, որոնք կորսա դաստիարակը և կնկարագրի իր բլոգում ։

Հարգելի՛ ծնողներ, կարող եք ներկայացնել նաև ձեր երեխաների զավեշտալի պատումները ։

Դաստիարակ`Էլյա Գրիգորյան

Այսօր նախաճաշի ժամանակ Զորին մոտեցավ Լանային ու ասաց.

-Հըլը գնա էն կոմ, նստեմ։

-Զորի, հիշու՞մ ես ,,Ով է հրամայում,,հեքիաթը,֊ հարցրեցի ես։

— Չեմ հիշում,֊ մազերը ոլորելով ասեց Զորին։

-Հեքիաթում աղջիկն ասում է, որ երբ սիրում են, չեն հրամայում, պիտի Լանային խնդրես, որ մի կողմ գնա, ու քեզ տեղ տա։

— Խնդրում եմ, հըլը մի հատ էն կոմ գնա,- նույն հրամայական տոնով ,,խնդրեց,, Զորին։

 

Մհերը ոչ մի կերպ չի համոզվում, որ քնի։

֊Մհեր, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր։

֊Այ, ընկե Էլա, փակում եմ, իրան֊ իրան բացվում ա։ Մամաս էլ ա ասել, որ քնեմ, բայց քունս չի գալիս, լացս ա գալիս։ Քունս շատ հեռու ա գնացել, չեմ գտնում ուրա։

 

Սոֆին պարտեզից տուն է վերադառնում, ու սկսում է ոգևորված պատմել Հ. Թումանյանի ,,Պոչատ աղվեսը,,։

֊Սոֆի, Պոչատ Աղվեսն ո՞վ է գրել,֊ հարցնում է մայիկը:

— Ընկեր Էլյան,֊ պատասխանում է Սոֆին…

 

 

Սոֆին ինչ-որ երգ է երգում: Մայրիկը հարցնում է.
— Սոֆի, էդ երգը որտեղից գիտե՞ս:
— Որ երգում եմ ուրեմն գիտեմ,- պատասխանում է Սոֆին ու հեռանում։

 

 

 

Մամա, դու ինչի՞ «կամպուտռ» ունես:                                                                                          Ուզում եմ չունենաս,֊ նեղված հարցնում է Սոֆին։
֊Ինչի՞, Սոֆ։
֊Որ չաշխատես ու իմ հետ խաղաս։

 

 

 

Ընկեր Ֆլորան հարցնում է.

֊Երեխանե՛ր, դուք գիտեք որտե՞ղ եք ծնվել։

֊ Ես ծնվել եմ մեր բժշկի մոտ,֊ ասաց մեր Մայան։

Մի լավ ծիծաղեցինք, և հաջորդ հարցը.

֊Իսկ որտե՞ղ եք դուք ապրում։

֊ Մենք, մենք, ես կասեմ, մենք բանկում ենք ապրում,֊ մյուսներին հերթ չտալով՝ պատասխանեց Մհերը։

Էդպես էլ, մեր վերապատրաստվող ընկեր Ֆլորան չիմացավ, թե որ քաղաքում են ծնվել ու ապրում մեր սաները։

 

֊Պապաս վերևի հարկում ա աշխատում֊ ասում է Անահիտը։

֊Որտե՞ղ է աշխատում հայրիկդ,֊ հարցնում եմ ես։

֊Պոխոտայում (պողոտայում)։

֊Իսկ դա որտե՞ղ է։

֊Ձախի վրա։

֊Բա ձախը որտե՞ղ է։

֊Աջի կողքին,֊ վստահ պատասխանում է Անահիտը։

Կարծիք գրել