March 2019 ամսվա արխիվը

Մարզական ընտանիք

Շատ ակտիվ սկսել ենք «Մարզական դաստիարակ-սան-ծնող» նախագիծը, և բոլորը շատ ոգևորված են, այնքան, որ ակամայից նախագիծը հայտնվեց նաև սեբաստացիների տանը «Մարզական ընտանիք» խորագրով։

Նշեմ, որ ապագայում սկսելու ենք մի նախագիծ, որի ընթացքում սենսեյ Հայկուհին անսպասելի կհայտնվի ձեր տանը ։

Ահա և մարզական ընտանիք նախագծի փաթեթը ։

Էլյա Գրիգորյան. Քոլեջ

Գայանե Սարդարյան.Քոլեջ

Սաթեն Գևորգյան.Հյուսիսային դպրոց պարտեզ

Շուշան Սարդարյան...

Կարդալ ավելին

Մարզական ստուգատես

Այսօր՝ մարտի 25-ին, մարզական դաստիարակների բաց ստուգատեսի առաջին օրն էր Հյուսիասային դպրոցի մարզասրահում ։ Սենսեյ Հայկուհու հետ գրանցեցինք դաստիարակների մարզական վիճակը և կարողությունները։
Իսկ առավոտյան Արևմտյան դպրոցում սենսեյը կազմակերպեց բաց պարապմունք-սեմինար և ցուցադրեց գլուխկոնծի տալու ճիշտ տեխնիկան։
Նախակրթարաններով շրջելը կլինի հաճախակի և ուսուցողական։

Կարդալ ավելին

«Մարզական մայրիկների ձոն» նախագծ

Այսօր՝ մարտի 28-ին, «Մարզական մայրիկների ձոն» նախագծի բաց ստուգատեսն էր։ Սկսեցինք Հյուսիսային դպրոցի մարզասրահից քայլքով, վազքով, թռչկոտելով դեպի Մայր դպրոցի մարզասրահ։

«Մարզական մայրիկների ձոն» նախագիծը կներկայացվի նաև ապրիլին Քոլեջի և Արևելյան դպրոցի լանջերին տեղի ունեցող «Ձոն մայրերի» բաց ցուցահանդեսի ժամանակ։

Հաջորդ սեմինար -պարապմունքը կլինի հեծանվավարություն և երգուպար։

Տեսաֆիլմը`Արմինե Խաչատրյանի

Տեսաֆիլմը`Սյուզաննա Սարգսյանի...

Կարդալ ավելին

Երբ դերերով փոխվում ենք…

Երբ նախակրթարանում դերերով փոխվում են դաստիարակն ու սանը, որին միանում է Ռոդարին (ստեղծագործական երևակայությունը):
Երբ սաների վազվզոցը կրկնօրինակում է դաստիարակը, սաների համար դառնում է «չի կարելի», բայց սեբաստացի դաստիարակների համար դա խաղ է...

Կարդալ ավելին

Ծննդյան ծես

Երբ նախակրթարաններում որոշեցինք “Ծննդյան ծեսը” վերածել գործունեության՝ ինքնուրույն նախապատրաստվել , գնալ խանութ, գնումներ կատարել, տորթ կամ բլիթներ թխել: Կամ ծնող-երեխա կեքսիկներ պատրաստեն խմբասենյակում, փորձեն ձևավորել ընկերների հետ։
Նայե՛ք, ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն , իսկական ծննդյան ծես։

Հյուսիսային դպրոց պարտեզ

Կարդալ ավելին