We can pickle vegetables
Հասմիկ Պողոսյան և ընկերներ
Հիմնական դպրոց
08/11/2015 օրվա արխիվը
Տաթև Մելքոնյան և ընկերներ
Հիմնական դպրոց, 2-րդ դասարան
«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում թթու ենք դնում։
Սկզբում սովորողները կազմում են գնումների ցուցակը, հաշվում անհրաժեշտ գումարը, տարբեր խնդիրներ են հորինում և առաջարկում մեկը մյուսին։
Խանութում ինքնուրույն գնումներ են կատարելում։
Ռոդարիական կերպարներ պատրաստելուց հետո, կտրատում են բանջարեղենն ու թթու դնում։
Տաթևիկ Մելքոնյան
Թթուն բարի է…
Լավ է, որ մենք կրթահամալիր ունենք:
Լավ է, որ Աննա Հայրոյան ունենք:
Լավ է, որ Նելի Արղության ունենք:
Լավ է, որ տիկին Աիդա ունենք:
Լավ է, որ տիկին Զոյա ունենք:
Հրաշալի է, որ այսքան երիտասարդ, ոգևորվող, ճաշակով… ծնողներ ունենք:
Մենք ծես-բեմականացումից անցանք ծիսակատարության: Ոչ մի արհեստականություն: Ամեն ինչ` տեղում: Ամեն ինչ մեծով-փոքրով: Սարքովի` ոչինչ: Փոքրերն էլ ոտնատակ ընկնելով, նայել-կրկնելով մեծացան մի իմաստուն, ստեղծական օրով:
Տիկին Աիդա
Մի քանի օրից համեցեք թթու ուտելու: Չմոռանաք ձեզ հետ թթվին սազող այլ ուտելիք բերել:
Նելի Արղության