October 2015 ամսվա արխիվը
Կարդալ սովորեցնելու տասը հնարք
Բոլորը այն կարծիքի են, որ երեխան չի սիրում կարդալ: Ընդ որում գիտեն, որ ավելի փոքր տարիքում նրան հետաքրքրում են նկարներն ու անգամ տառերը, բայց հենց դպրոց գնաց, կարդալը դառնում է խնդիր:
Որպեսզի երեխան ինքը ցանկանա սովորել կարդալ, ստեղծեք նրա համար այնպիսի պայմաններ, որ նա իր համար աննկատ սովորի դա անել: Ամենակարևորը, որ դա նրա համար հետաքրքիր լինի: Ուսուցողական պարապմունքը վերածեք խաղի:...
Բ-4 դպրոց-պարտեզի նախակրթարանի Գոհար Զարգարյանի. Մելինե Սիմոնյանի սաները: Նրանք արդեն ոչ միայն բլբլում են, այլև՝ երգում, կամաց-կամաց սովորում են երգով խաղալ: Նրանք արագ սովորողներից են, հիշո՞ւմ եք, շատ վաղուց չէր, որ չէին խոսում, իսկ հիմա…
Կարդալ ավելին
Երեկ թելն էր խաղալիք-գործիք, այսօր՝ շիշը, սովորական դատարկ շիշը: Երբ ազատ ես, քեզ չեն ստիպում, գործը գնում է ինքնակազմակերպումի:
Քոլեջիկներ Լիլիթ Մեղրյան, Օլյա Կիրակոսյան և սաներ
Երեք շաբաթ առաջ ջերմոց-լաբորատորիայում ընկեր Շողիկի հետ թաղարների հիմնարկեք արեցինք՝ բույսերի կտրոնները դրեցինք ջրի մեջ:
Դրանք արմատակալել են: Մենք ուսումնասիրում ենք արմատները ու տնկում բույսերը:
Գոշան գոշավանքում…
Գեղարվեստի 5 տարեկան
Հանգստյան օրերին 5 տարեկան Գոշն իր ընտանիքի հետ ճամփորդել է Դիլիջան, եղել են Գոշավանքում: Գոշը կիսվել է իր տպավորություններով և լուսանկարներով:
Ասելուկ, շուտասելուկ հորինելը հանաք բան չկարծեք: Բ-4 դպրոց պարտեզի 3-րդ դասարանցիները չեն վախեցել, աշնանային հետաքրքիր ասիկ-շուտասելուկներ են հորինել և առաջարկում են բոլորին…
Տեսեք ոնց են յուրացրել շուտասելուկի կառուցվածքը:
Մարգարիտ Թամազյան և ընկերներ
Ծնողական ակումբի նախորդ պարապմունքին ընկեր Շամիրամը խոստացել էր… և կատարեց իր խոստումը՝ հեծանվային պարապմունք Հիմնականանի նախակրթարանի ծնողների հետ…
Նախակրթարանի ծնողները, մարզիչ Նաիրա Հարությունյանի հետ անցկացրեցին հեծանվային առաջին պարապմունքը: Նախավարժանքից հետո ընկեր Նառան ցույց տվեց, թե ինչպես պետք է արգելակել, վարել հեծանիվը, և որ ուղղությամբ գնալ: Սաներն էլ իրենց հեծանիվներով էին ծնողների հետ մրցում: Պարապմունքից հետո շրջայց կատարեցինք Մայր դպրոցով, ընկեր Նառան ցույց տվեց և տեղեկացրեց, որ շուտով կլինի նոր, հարմարավետ հեծանվակայանատեղի բացումը:
Կարդալ ավելին