Կարդալ սովորեցնելու տասը հնարք
Բոլորը այն կարծիքի են, որ երեխան չի սիրում կարդալ: Ընդ որում գիտեն, որ ավելի փոքր տարիքում նրան հետաքրքրում են նկարներն ու անգամ տառերը, բայց հենց դպրոց գնաց, կարդալը դառնում է խնդիր:
Որպեսզի երեխան ինքը ցանկանա սովորել կարդալ, ստեղծեք նրա համար այնպիսի պայմաններ, որ նա իր համար աննկատ սովորի դա անել: Ամենակարևորը, որ դա նրա համար հետաքրքիր լինի: Ուսուցողական պարապմունքը վերածեք խաղի:
Տասը միջոց, թե ինչպես դա անել.
- Հաճախ երեխային երկտող գրեք: Ավելի լավ է սկսել գրավոր ցուցումներից, հուշել, թե որտեղ է թաքցրած անակնկալը:
- Խնդրեք նրան ձեզ համար կարդալ այն գրքերը, որոնք նա անգիր գիտի: Այդպես նրա համար հեշտ կլինի ցուցադրել իր վարպետությունը:
- Մի՛ քննադատեք, թե երեխան ինչ է ընտրում ընթերցանության համար: Թող կարդա անեկդոտներ, կոմիքսներ, գրքեր շատ փոքրերի համար: Իսկ եթե ձեզ անհանգստացնում է մեծացող փոքրիկի ճաշակը, ապա ընտրեք լավ գրական նյութ և բարձրաձայն կարդացեք նրա համար:
- Հրապուրեք երեխային անպիսի գործով, որը կարդալ է պահանջում: Կազմակերպեք ընտանեկան ընթերցանություն, ընտանեկան ներկայացումներ և նրան տվեք իր դերը խաղալու համար պահանջվող տեքստը: Գնեք մանկական խորհարարական գիրք, առաջարկեք որևէ բան ինքնուրույն պատրաստել: Խնդրեք նրան ձեզ օգնել և ամսագրում փնտրել հոդվածներ՝ անհրաժեշտ վերնագրերով:
- Խնդրեք երեխային բարձրաձայն կարդալ այն մադու համար, ով դա անել չի կարող: Օրինակ՝ մայրիկի համար, որ նա չտխրի ափսեները լվանալիս: Կամ կրտսեր եղբոր համար, որպեսզի ցույց տա իր առավելությունը: Տատիկի համար՝ ով վատ է տեսնում: Այդ դեպքում երեխան չի համեմատի իր ընթերցելու տեխնիկան ծնողների հետ, փոխարենը՝ հպարտանալու առիթ կունենա:
- Գտեք երեխայի համար նամակագրության ընկեր՝ երեխա կամ մեծահասակ, բարեկամ կամ օտար: Կարևորը, որ նա պարբերաբար գրի կարճ, բայց հետաքրքիր նամակներ: Չմոռանաք ինքներդ էլ նամակ գրել, երբ գնում եք գործուղման. շնորհակալական բացիկներ՝ տոների առթիվ:
- Հիմա վաճառքում կան սեղանի շատ խաղեր, որոնք մասնակիցներից պահանջում են կարդալ իմանալ: Ընտրեք երեխայի տարիքին ու հետաքրքրություններին համապատասխան խաղ և ամբողջ ընտանիքով խաղացեք:
- Առաջարկեք երեխային ստեղծել իր սեփական գիրքը կամ ամսագիրը:
- Սկսեք կարդալ մի հետաքրքիր գիրք և կիսատ թողեք: Եթե գրքի բովանդակությունը գրավի երեխային, նա հավանաբար կցանկանա իմանալ, թե ի՞նչ եղավ հետո: Կամ կարելի է պատմել մի հետաքրքիր պատմություն, «մոռանալով» թե ինչպես է վերջանում (բնականաբար ձեռքի տակ պետք է ունենալ բնագիրը):
- Նույնիսկ եթե փոքրիկը անքան էլ վատ չի կարդում շարունակեք նրա համար բարձրաձայն կարդալ: Հաճախ կազմակերպեք ընտանեկան ընթերցանություններ՝ քննարկելով կարդացածը: Զարգացրեք երեխայի մեջ կարդացածը վառ և կենդանի կերպարների վերածելու ցանկությունն ու կարողությունը, և այդ ժամանակ, նա այլևս չի կարող առանց գրքի:
Կարծիք գրել