19/03/2014 օրվա արխիվը
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:...
Ոտանավորով խաղում են Հիմնական դպրոցի նախակրթարանի սաները: Գոհար Սմբատյան և ընկերներ