31/07/2013 օրվա արխիվը

Տնտեսագիտություն փոքրիկների համար

Թե ինչպես Արջը խանութպան դարձավ

Թարգմանությունը Դիանա Գևորգյանի

Առաջին պատմություն

Երկրորդ պատմություն

Արջին որտեղի՞ց մեղր

  Գործ անելը այնքան էլ հեշտ բան չէ, ինչից է այն կախված և խանութում շատ ապրանքներ կա՞ն

Ամբողջ գարուն Արջը մեղր էր ծախում: Մեղրը գնում էին  հյուրասիրելու, տոների և էլի ուրիշ բաների համար: Մեղրը, համ էլ,  աշխարհի ամենահամեղ  դեղն է: Մանավանդ որ Արջն ավելի էժան էր վաճառում, քան Վինի Փուհն իր խանութում:  Նա այնքան է  տարվում իր առևտուրով, որ չի էլ նկատում, թե պահոցն ինչպես դատարկվեց: Ի՞նչ անի խեղճ Արջը, հո խանութը չի՞  փակի: Հազիվ է  առևտուրն աշխուժացել, և ա՛յ քեզ փորձանք…ապրանքը վերջացավ:  Արջ...

Կարդալ ավելին

Երեխեեե՜ք, կարդացեք, տեսեք կոմիտասյան ինչ հրաշք է:

Կարդացեք, նկարեք, երգ հորինեք, նկարահանեք…:

Մոծակ
Կար ու չկար մի մոծակ կար,

Բզզաց, դզզաց, եկավ նստավ

Ճակտին վրա:

Բացավ բերան, հանեց իր փուշ,

Ու եկավ կուչ, ձայնը կտրեց,

Ինձի խաբեց, կծեց, ծակեց,

Թույնը թափեց, նշան դրավ:

-Մոծա՛կ անկոչ, երկարապոչ,

Դու բան չունե՞ս,  դու քուն չունե՞ս,

Իմ ճակատիս դու ի՞նչ ունես:

-Այդ պարտքս է, բայց ինձ լսե,

Սազով,  նազով ձայն եմ տալիս,  այնպես գալիս:

Զգուշացիր դու մլակից,  որ կծում է  կաշու  տակից:

 

Կարդալ ավելին