Այս անգամ թելը դարձավ գնդակներ` ուրախ, բազմագույն, բազմատեսակ, բազմա…
Թելը` ճանապարհ, ինչպես հեքիաթներում…
Թելը` նկար…
Տեսնես` էլ ինչ…
Երևակայություն է պետք, է’ : Խաղ է պետք, որ խաղում են Նելի Արղությանն ու սաները… կենդանի Մեծ խաղ. դրա մեջ ամեն ինչն է…
Հիմնականի սովորողները վարպետ հեռուստալրագրողներն են դառնում: Ընկեր Տաթևի նախկին 5 տարեկանները, Անահիտ Աղասյանի սովորողները, որ հիմա Թամար Մարիմյանի դասարանում են, միշտ սիրով և հավեսով են արել իրենց գործը: Նրանք նաև բնասեր-հայրենագետներ են: Երկար-բարակ ատմել պետք չէ, նրանց դիտել է պետք…
Կարդալ ավելին Կրթահամալիրում հաստատաված ավանդույթներից` խումբ-դասարանի, ուսուցիչ-սովորողի մրցանակը ճամփորդություն է: Մրցանակ, որով դու ավելի ուժեղ, ճկուն ու ճարպիկ ես դառնում, ճանաչում ու հարգում ես հայրենիքդ, տրամադրությունն էլ ողջ օրը` մինչև երկինք:
Հոկտեմբերի 14-ի Մեդիաչորեքշաբթիին կրթահամալիրի տնօրենի կողմից ստացած ուսումնական ճամփորդության ճանապարհածախսի մրցանակը 5 տարեկաններն այսօր օգտագործեցին: Ճամփորդեցին Արագածոտնի մարզի սուրբ Աստվածընկալ խոնարհված եկեցեղի, մասնակցեցին նաև ծնողները: Դիանա Գևորգյան
Աշնանային հարուստ գույներ, զգացողություններ, նույնիսկ անձրև ու քամի… Տեսնես մեծերն կարող են աշունն այսպես զգալ ու արտահայտվել:
Այսպես նկարում են միայն նրանք, ում չեն թելադրում-պարտադրում: Եվ լավ է, որ ընկեր Դիանայի նկարածը չի առանձնանում: Բա ոնց, նա էլ իր ընկերների խմբից մեկն է:
5 տարեկանների խմբում արդեն սկսել ենք իրականացնել նախագիծը: Խոսեցինք աշնան մասին, ինչպիսի՞ն է աշունը, քանի՞ ամիս ունի, նկարեցինք, զրուցեցինք: Դիանա Գևորգյան
Բլբլում են Գեղարվեստի նախակրթարանի ընկեր Օլյայի և ընկեր Տթևի սաները` մի քիչ հասկանալի, մի քիչ` ոչ: Ոչինչ, որ մի քանի բառ էլ ճիշտ չեն արտասանում: Ոչինչ, բա առանց դրա ոնց կլինի, մարդու լեզուն ոնց կբացվի: Ավազն էլ է օգնում, հաստատ. ավազաթերպաիայի լավ ձև է:
Ավազով բլբլացողներն էլ Դավիթն ու Միլենան են:
Կարդալ ավելինՏատ ու թոռներ… պատրաստվում են ճամփորդության:
Լուրջ աշխատանք է: Մեծերը փոքրերի համար այսպես են վստահելի դառնում… ընկեր դառնում…
Գայանե տատը, Սոնան և Դավիթը լուրջ են վերաբերվում ճամփորդություններին: