Այսօր մեզ հյուր էին դաստիարակներ Սպիտակից, Արարատից, Երևանից: Նրանք մեր սաների հետ խաղացին, երգեցին, պարեցին, քննարկեցին իրենց տեսածը: Հետո երեխաները պատրաստվեցին քնելու, իսկ դաստիարակները բարձրացան երգի սրահ: Նրանց շատ հետաքրքրեց տեխնոլոգիայի սրահը, նրանք զրուցեցին Զառայի և նրա սաների հետ: Նրանց աշխատանքները ևս դուր եկան: Հետո պարապեցին տիկին Սոֆայի հետ:
Մելինե Սիմոնյան
Առավոտյան ժամը 10.00-ին, ըստ ծրագրի, մեր խումբ եկան դաստիարակների վերապատրաստման ծրագրով վերապատրաստվող երկու մասնակից: 10-15 րոպե հետո տեղ հասան նաև մոլորվածները:
Ամեն ինչ անցավ ըստ ծրագրի: Սկզբում մեր խմբում խաղացին, ծափխաղեր սովորեցին, տեսան, թե որքան ինքնուրույն են մեր սաները, միասին սեղան գցեցինք, միասին ճաշեցինք:
Մասնակիցներին հիացրել էր այն, որ դայակ-դաստիարկի փոխարեն խմբում երկու դաստիարակ կա: Հետո եղան Գոհարի-Մելինեի խմբում: Ծափխաղեր, այլ խաղեր խաղացին: Երաժշտական խաղերգեր ու իհարկե ավանդական Քոչարին պարելուց հետո հայտնվեցին 5 տարեկանների խմբում. հաշվեցին, համեմատեցին սաների հետ:
Երբ մեր խմբի սաները քնեցին, ես ու Հայարփին օգնեցինք մասնակիցներին մեյլերով աշխատել, անհրաժեշտ նյութը գտնել մեր կայքում: Այդպես մենք գտանք Մոնտեսորիի ,,Երեխայի տուն,, աշխատությունը, կարդացինք և քննարկեցինք երեխայի ինքնուրույնությանը վերաբերող հատվածը: Ճիշտ ժամանակին մեզ միացավ նաև տիար Բլեյանը, ում հետ էլ հենց շարունակեցինք մեր մանկավարժական զրույց-քննարկումը:
Հետո մասնակիցները գնացին իրենց գործին, ես` իմ:
_Դպրոց-պարտեզի 5 տարեկանները խաղում են…
_Ինչո՞վ…
_ Լռությամբ…
_ Ինչպե՞ս:
_Այսպես…
Արմինե Գյոնջյան և ընկերներ
Արեգակը դուրս է եկել… Մանուկները բազմալեզու են, որովհետև չեն վախենում սխալվելուց, սիրում են երևակայել, սովորական բաներ չեն սիրում, ուզում են անսովոր ապրել…
Կարդալ ավելին
Պարտեզը ծնողներին առաջարկում է նոր շարք սկսել` Առաջին անգամ:
Ազնիվի և Գոռի Մանեն առաջին անգամ շիլա է ուտում:
Կարդալ ավելին
Եթե ամեն մեկն իր բաժին հողակտորն այսպես պահի, ինչպես պահում են Նոր դպրոցի 2-4 տարեկան սաները ընկեր Նելիի հետ…
Կարդալ ավելին
Շաբաթ օրը` հոկտեմբերի 24-ին Քոլեջիկների ծնողական ակումբի պարապմունքն էր:
Խաղացին, նկարեցին, Օհանյան Աննայի հետ հնչյունային-արտասանական-շտկողական վարժություն-խաղ խաղացին: Աննան պատասխանեց ծնողների հարցերին: Ուրախ մարմնամարզություն, շրխկան արևներ…
Արևոտ օր էր…
2015թ. հոկտեմբերի 26-30
Verapat tsragir
Մերի Գրիգորյանի երրորդ դասարանի Մերին պատմում է իր մայրիկի աշխատավայրի մասին
Կարդալ ավելին