Դաստիարակների վերապատրաստում

100_3228
Առավոտյան ժամը 10.00-ին, ըստ ծրագրի, մեր խումբ եկան դաստիարակների վերապատրաստման ծրագրով վերապատրաստվող երկու մասնակից: 10-15 րոպե հետո տեղ հասան նաև մոլորվածները:
Ամեն ինչ անցավ ըստ ծրագրի:  Սկզբում մեր խմբում խաղացին, ծափխաղեր սովորեցին, տեսան, թե որքան ինքնուրույն են մեր սաները,  միասին սեղան գցեցինք, միասին ճաշեցինք:
Մասնակիցներին հիացրել էր այն,  որ դայակ-դաստիարկի փոխարեն խմբում երկու դաստիարակ կա: Հետո եղան Գոհարի-Մելինեի խմբում: Ծափխաղեր,  այլ խաղեր խաղացին: Երաժշտական խաղերգեր ու իհարկե ավանդական Քոչարին պարելուց հետո հայտնվեցին  5 տարեկանների խմբում.  հաշվեցին, համեմատեցին սաների հետ:
Երբ մեր խմբի սաները քնեցին, ես ու Հայարփին օգնեցինք մասնակիցներին մեյլերով աշխատել, անհրաժեշտ նյութը գտնել մեր կայքում: Այդպես մենք գտանք Մոնտեսորիի ,,Երեխայի տուն,, աշխատությունը, կարդացինք և քննարկեցինք երեխայի ինքնուրույնությանը վերաբերող հատվածը: Ճիշտ ժամանակին մեզ միացավ նաև տիար Բլեյանը, ում հետ էլ հենց շարունակեցինք մեր մանկավարժական զրույց-քննարկումը:
Հետո մասնակիցները գնացին իրենց գործին, ես` իմ:


Կարծիք գրել