Որոշել են իրենց մեր խմբի TV-ն ունենալ: Հետաքրքիր կլինի:
Անունը դեռ չենք որոշել. գիտեք` ինչու: Համաձայնության դեռ չենք եկել:
Առաջին եթերը ստուդիայում չէ, դրսում ենք նկարել, անհաբեր ենք: Ստուդիան շուտով կպատրաստենք մեր ծնողների հետ:
Տեսնես` էլ կա 2-4 տարեկանների TV: Կփորձենք գտնել:
Նելի Արղությանն և ընկերները կինետիկ ավազ են պատրաստում:
Ինչ է դա… ներկայացնում են Նելիի 2-4 տարեկանները:
Կարդալ ավելին
Հոլովակը` Տաթև Մելքոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քացրանուշ,
Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ
Ու մի կոկոս անչափ լուռ:
կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ
Քեզ ականջօղ ենք արել:
կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով շա՜տ համեղ,
Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:
Փաթ-փաթ փաթիլներ…
Հոլովակը` Կարինե Մամիկոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Ժողովածուն ներկայացնում են Նոր դպրոցի 3.1 դասարանի սովորողները
Դասվար՝ Աշխեն Գրիգորյան