Համով-հոտով տոնածառ

img_6896-300x200Հոլովակը` Տաթև Մելքոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

 

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քացրանուշ,
Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ
Ու մի կոկոս անչափ լուռ:

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ
Քեզ ականջօղ ենք արել:

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Մրգով, գաթով շա՜տ համեղ,
Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:


Կարծիք գրել