Փաթ-փաթ փաթիլներ…
Հոլովակը` Կարինե Մամիկոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Կարծիք գրել