Մարզական նախակրթարան

dsc_5456Մարզագործիք՝ նախակրթարանում

Շվեդական պատ

Պատմությունից

Շվեդական պատի  հիմնադիրը 19-րդ դարի շվեդ բանաստեղծ, դրամատուրգ, մարզիչ Պեր Հենրիկ Լինգն է:  Թեպետ  նման մարզագործիք  գերմանացիները նկարագրել են դեռևս 1793թ:
Պատը շվեդական է կոչվել ոչ միայն հեղինակի պատվին: Շվեդները շատ արագ այն մտցրել են ազգային ուսումնական ծրագիր. առաջին անգամ տեղադրվել է 1813թ. Լինգի հիմնադրած Կենտրոնական  մարմնամարզական ինստիտուտում թագավորի ցանկությամբ և  թույլտվությումբ:

Կառուցվածքը
Պատն ունեցել չափային որոշակի նկարագրություն.

բարձությունը՝ 210-260սմ՝ կախված տեղադրման տեղից և միջավայրից
աստիճանների քանակը՝ 7-16:
Հիմա էլ մասնագիտական հաստատություններում աշխատում են պահել դրանք:

Հաճախ ամրացվում է պատին, հատակին և առաստաղին:
Շենքերից դուրս այն օգտագործվել է ավելի ուշ:
Գերանը և մարզանստարանը շվեդական պատի պարտադիր բաղադրիչներն են եղել:

Մեր օրերում այն ավելի կատարելագործվել է:

Պատի առանձնահատկությունն այն է, որ նրա վրա կամ կողքին կարելի է մարմնամարզական տարբեր գործիքներ ավելացնել:
Այն տեղադրվում է նաև հորիզոնական:

Ժամանակակից հավաքածուն հիմնականում կազմված է աստիճանից, մարզական զուգափայտից
( կախօղակներից) հենասեղանից, մարզապարանից:
8th

 

 

 

 

Շվեդական պատը մանուկների համար. որ հասակից սկսել մարզումները

Մանուկների համար շվեդական պատ կոչվածը մանկական մարզագործիքների հավաքածու-համակարգ է: Այն տարբեր խաղերի հնարավորություններ է տալիս, նպաստում է երեխաների ֆիզիկական առողջ զարգացմանը, կոփում է հատկապես մկանները, կարգավորում է կեցվածքը: Շվեդական պատով մարզվելիս երեխաներն ավելի հեշտ, արագ, ճկուն են շարժվում, նստում-կանգնում: Այն կարելի է տեղադրել անգամ մանկական սենյակում մեկ ու կես տարեկանից:

Անվտանգությունը

Մանկական մարզական հավաքածուն հավաքվում է աստճանաբար՝ հաշվի առնելով երեխայի ֆիզիկական վիճակը, առանձնահատկությունները:
Մանկական հասատություններում սաները խաղում են՝ բարձրանում-իջնում են, տարբեր վարժություններ են անում: Դաստիարակը, մարմնակարթության մասնագետը անպայման ծանոթ են լինում սանի ֆիզիկական-ֆիզիոլոգիական վիճակին, առանձնահատկություններին, խնդիրներին (եթե այդպիսիք կան), հիվանդություններին, անհրաժեշտության դեպքում մշակում է մարմնամարզական ծրագիր առանձին սանի համար: Կան հենաշարժական հիվանդություններ, որոնց դեպքում պատն հակացուցված է:

3s

Մարզականխաղային վարժություններ

Ամենատարածվածը ձգումն է. արդյունավետ է մեջքի վերին մկանների համար:

Զուգափայտի վրա ձգումները բավականին զարգացնում են կեցվածքը, կազմվածքը. զուգափայտը բնական ծարաբեռնվածություն է ապահովում մանկան կմախքային մկաններին, որոնք կարգավորում են երեխայի շարժումները:

Շվեդական պատը օգտակար է նաև վնասվածքները կանխելու համար:
Վարժություններ կատարելիս երեխան  սովորում է զգույշ լինել, պատը դրա համար հարմար է: Բացի այդ՝ պատի տակ, գոնե սկզբնական շրջանում փափուկ ներքնակ է դրվում: Մի քանի անգամ անվտանգ ընկնելուց հետո երեխան սովորում է զգույշ լինել, անվտանգ ընկնել, հաշվարկել իր ուժերն ու հնարավորությունները:

Կախված վիճակում մարմնի շարժումը աջ ու ձախ գերազանց զարգացնում է ձեռքի և մեջքի մկանները:
Կախված վիճակում ոտնաթաթերով ծափ տալը ևս բարելավում է կեցվածքը, մկանային ապարատը:

Պատի կողքին ամրացված մարզասարքերով իրականացվում է սաների ամբողջական-համակարգային ֆիզիկական-մտավոր  զարգացումը:

Առողջության ամրապնդում, դիմացկունություն, հրաշալի կեցվածք, շարժումների կոորդինացիա՝ այս ամենը ձեռք է բերվում շվեդական պատի միջոցով:
Հիվանդությունների, հատկապես հենաշարժողական- ողնաշարային, սրման դեպքում խստիվ արգելվում է մարզվել շվեդական պատին:

  1. http://neosports.ru/bez-rubriki/trenazher-shvedskaya-stenka-dlya-detej-i-vzroslyx.html
  2. https://www.google.am/search?q=%D1%88%D0%B2%D0%B5%D0%B4%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F+%D1%81%D1%82%D0%B5%D0%BD%D0%BA%D0%B0+%D1%84%D0%B8%D0%B7%D0%B8%D1%87%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5+%D1%83%D0%BF%D1%80%D0%B0%D0%B6%D0%BD%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F&biw=1280&bih=899&tbm=isch&tbo=u&source=univ&sa=X&ved=0CC4QsARqFQoTCJ6Quq7-8MYCFcLvcgodoBwCtQ
  3. http://sport-style.com.ua/a98374-uprazhneniya-shvedskoj-stenke.html
  4. http://pier-nn.org/?p=159
  5. http://sportugolok.org/sitemap/
  6. http://romana.ru/catalog/shvedskaja-stenka-sportivnyj-ugolok/
  7. http://go.mail.ru/search?gp=789703&q=%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-%D0%BC%D0%B5%D1%82%D0%BE%D0%B4%D0%B8%D0%BA%D0%B0.%20%D1%88%D0%B2%D0%B5%D0%B4%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F%20%D1%81%D1%82%D0%B5%D0%BD%D0%B0&sf=10
  8. http://www.kmssport.ru/articles/view/26.htm http://www.englishlab.net/journal/2009/07/31/%D1%88%D0%B2%D0%B5%D0%B4%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F-%D1%81%D1%82%D0%B5%D0%BD%D0%BA%D0%B0-%D0%B2%D0%BE%D1%82-%D1%80%D0%B5%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE-%D1%87%D1%82%D0%BE-%D0%BD%D0%B0-%D0%BD%D0%B5/
    http://sportugolok.org/sitemap/
  9. http://zdorovko.info/kak-sdelat-trenazhery-doma/
  10. http://sportugolok.com.ua/article_info.php?articles_id=11

 

 

Կարծիք գրել