Աշխատանքային նախագծի բաղկացուցիչ՝ ‹‹Մենք ծանոթ չե՞նք…››

 

IMG_4343Աշխատանքային նախագծի բաղկացուցիչ՝  ‹‹Մենք ծանոթ չե՞նք…›› ՝
5-6 տարեկանների մեկամյա ուսուցման խմբեր

Նախագիծը շարունակական է, այն վերաբերելու բոլոր սաներին՝ ներկա և ապագա, նոր ընդունվող սանը նույնպես ներկայանալու է այս նախագծով:

 

Ինքնուրույնություն, ուշադրության կենտրոնացում, կողմնորոշում տարածության մեջ

  • Ամեն օր խաղում ենք ծանոթացման, առավոտյան խաղեր «Խաղադարան»-ից:
  • Ամեն օր դիտում ենք՝ ով է բացակա այդ օրը, քանիսն են այդ օրվա բացականները, ներկաներից ով է տեղյակ՝ ով ինչու է բացակայել: Համեմատում ենք՝ այսօր են շատ բացակաները, թե՝ երեկ:
  • Սաները ֆոտոխցիկով նկարում են իրենց ընկերոջ դիմանկարը, դասվարը տեղադրում ե խմբի բլոգում:
  • Պատում՝  յուրաքանչյուրը պատմում է իր մասին՝ (տարիքը, ծննդյան օրը, եղանակը, վայրը անպայման նշում են, եթե չգիտեն, ընտանիքում ճշտում են), ամբողջ ընթացքը դասվարը ձայնագրում է: Հետո ֆիլմ ենք պատրաստում:
  • Հաջորդ ներկայացում-պատումներըը նախասիություններին կվերաբերեն. Ես սիրում եմ … անել, չեմ սիրում … անել, իմ ընկերները, սիրած կենդանին… ում եմ շատ սիրում, ինչ կա իմ թաղում, ինչ չկա իմ թաղում…:
  • Իմ դիմանկարը՝ նկարում է սեփական դեմքը Ա-4 ֆորմատի թղթի վրա, դասվարը մուտքագրած թղթիկով փակցնում է սանի անունը: Դիմանակարները կախում են նկարների պարանին:
  • Կավով սեփական դիմանկարի ծեփում:
  • ‹‹Ես կարողանում եմ, ես չեմ կարողանում››. ենթանախագիծ, որի ամփոփումը կլինի ‹‹Սանի զարգացման դիտարկման թերթիկ››-ի ստեղծումը:
  • Մեր դասարանը
  • Ուսումնական ճամփորդություն՝ համապատասխան նախագծով:

5-6 տարեկանների մեկամյա ուսուցման  դաստիարակներ՝ Դիանա Գևորգյան, Հասմիկ Պողոսյան, Արմինե Գյոնջյան, Անահիտ Աղասյան

 

 

Կարծիք գրել