Դեկտեմբեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

«Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների նախապատրաստական խումբ
Դեկտեմբեր

Խոսքային գործունեություն
Պատումների շարք
Ես՝ իմ հոր մասին, հայրս՝ իր հոր մասին:  Ծնողների և դասվարի հետ  այդ թեմայով 2 մեդիապատում են պատրաստում:
Օրերի նկարագրություն Ամեն օր նկարում են օրվա տրամադրությունը, ամեն օր պատմում են օրվա եղանակի, օրվա տրամադրության մասին:

  • Ես կարողանում եմ
    Պատմում են իրենց ձեռք բերած հմտությունների մասին և ցուցադրում դրանք:
  • Ամանորյա գովազդ
    Մեդիայում բանավոր գովազդում են իրենց ամանորյա դասարանը, հարազատներին՝ տանը և հյուր գնալիս, որպես տնային առաջադրանք, պատմում են, թե դասարանում ինչպես են պատրաստվում ամանորին:
    Մեդիանամակ Ձմեռ պապին՝ Ինչ լավ գործեր եմ արել այս տարի.   պատմում են իրենց կատարած լավ գործերի, արարքների մասին՝ ամեն մանրուք կարևորելով:
    Ամանորյա բանավոր բացիկներ. Բոլոր երեխաները բանավոր շնորհավորում են իրենց հարազատների, ընկերների, ուսուցիչների ամանորը, նկարահանված բանավոր բացիկները ուղարկում են հասցեատերերեին:
  • Ուրեմն.. նախագծի շարունակություն.  Ձմեռային պատմություններ
  • Ուրախ ընթերցարան-այբբենարանների էջի ստեղծում. Ամանոր, նոր տարի էջեր

Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

  • 6, 7 թվերը, 6,7 թվանշանները, 6,7 թվերի կազմություն, 6, 7-ի ստացում 1-ական ավելացնելով
  • Վեցանկյուն. Տարբեր նյութերով վեցանկյուն են պատրաստում
  • Նույն քանակության առնչություն . երկու հավաքածուների  նույն թվով լինելը համապատասխանության միջոցով
  • Թվերի հավասարությունը և  անհավասարությունը. ավելի գաղափարը
  • Շաբաթվա օրերը
  • Պարզագույն խնդիրների լուծում. Սովորում են խնդիրը նկարել:

Մնացածը` ըստ ամանորյա տոնացույցի:

 

 

 

Կարծիք գրել