Ձմեռային օլիմպիադա.կարգը և բովանդակությունը

Ձմեռային օլիմպիադայի կազմակերպման կարգը և բովանդակությունը

  Դպրոց-պարտեզ՝ նախակրթարան, 1-4 դասարաններ

 

Ձմեռային օլիմպիադան ուսումնական պարտադիր աշխատանք է սովորողի  համար:

Մասնակցությունը օլիմպիադային սովորողի գնահատման գործիքներից մեկն է:

Սովորողների օլիմպիական աշխատանքի կազմակերպման պատասխանատուն դասվարն է, (կազմակերպիչը) և ծնողը:

Սովորողը ձմեռային օլիմպիադայի աշխատանքները կարող է հատ-հատ ներկայացնել կայքում՝« Օլիմպիադա» նշումով, հետո հավաքել դրանք կամ դրանց ընտրանին և ստեղծել «Օլիմպիկ», «Բնագետիկ» ամսագրերը:

Ամսագրում նշվում են հիմնական կատարողի անունը (կամ խմբի անդամների անունները), դպրոցը, դասարանը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, դասվարը կամ կազմակերպիչը, օգնողի-աջակցողի անունը, օգտագործված տեխնիկական միջոցները, տեղադրվում են լուսանկարներ:

Նախագծերը կարող են անհատական լինել, խմբային, ընտանեկան: Ցանկալի է, որ դրանց ստեղծմանը մասնակցեն այլ դպրոցների սովորողներ, հարազատներ:

Ներկայացվող օլիմպիական նյութերը  ուսումնական նախագծեր պիտի լինեն տրված թեմաներով կամ մասնակցի առաջարկած թեմայով:

Համացանցում տեղադրված աշխատանքների հղումները տրվում են ամսագրում:

Աշխատանքները ուղարկում են նաև [email protected], [email protected]   հասցեներից մեկին:

«Բնագետիկ» ամսագրում հավաքվում են բնությանը, շրջակա միջավայրին, տարբեր չափումներին, հաշվարկներին, բնական աշխատանքներին, բնագիտական փորձերին, կենդանիներին վերաբերող նյութերը:

Ձմեռային օլիմպիադայի բովանդակությունը

  • Ձմեռային ընթերցարան

«Օլիմպիկն» առանձին բաժին ունի՝ «Ձմեռային ընթերցարան, որտեղ սովորողները, նրանց ծնողները, տատերը, պապերը պատմում են իրենց հավանած, հիշողության մեջ մնացած գրքի մասին, կամ այն գրքի մասին, որը  հիմա կարդում են: Այս աշխատանքը բոլոր սովորողների համար պարտադիր է:

Պատումներ բարբառներով՝ պատմություններ, հեքիաթներ, առակներ…

Կարող են փոքրիկ ընթերցարանի ցանկ ստեղծել, թարգմանություններ, պատումներ տեղադրել:

  •  Տոնական Երևան
  • «Ամանորյա գյուղ»  ներկայացնում են տատիկ-պապիկները, հարազատները, իրենք՝ սովորողները
  •  Մեդիաբացիկներ
  •  Անհատական մեդիաշնորհավորանքներ տատիկին, պապիկին
  •  Ամանորյա տրամադրությամբ դիմանկարների. ծիծաղելի, ուրախ,  զվարճալի, ծամածռված, գինովցած, «թթված»  դեմքերով  մեդիացուցադրություն
  • Ամանորյա սեղան
  • Մեր հյուրերը
  •  Ամանորյա դռներ
  •  Ամանորյա տոնածառեր
  •  Ամանորյա բաժակաճառեր
  •  Պատումներ ամանորի օրերից
  •  Նամականի
  • Ձեռքեր, աչքեր
  •  Ամանորին իմ հանդիպած հետաքրքիր մարդու մասին
  •  Մոմավառություն

«Բնագետիկ»

  • Ամանորյա խնդրագիրք
  •  Պահք, պահքի կերակուրներ, դրանց պատրասման ծախսի հաշվարկ
  •  Ամանորյա ծախսեր՝ ուտելիք, էլեկտրաէներգիա, գազ, նվերներ
  • Տարբեր չափումներ
  •  Եղանակի տեսություն
  • Ում տանը ինչ կենդանի տեսա
  •  Մեր ընտանիքի անդամների սրտի զարկերը (հաշվում են, գրանցում, համեմատում)

Աիդա Պետրոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մի կարծիք Ձմեռային օլիմպիադա.կարգը և բովանդակությունը հրապարակմանը

Կարծիք գրել