Ձմեռային օլիմպիադան շարունակվում է

 

Ամանորն ավարտվեց, բայց Ձմեռային օլիմպիադան շարունակվում է: Հիշեք՝ օլիմպիադային մասնակցելը պարտադիր ուսումնական աշխատանք է:   Սովորողներից նա, ով աշխատանք չի ներկայացրել, պարտք է մնում:

Ահա հետաքրքիր լրացուցիչ նոր առաջադրանքներ ամանորյա առաջադրանքների փոխարեն: ,,Բնագետիկ,,-ի առաջադրանքները մնում են:

Լրացուցիչ առաջադրանքներ ,,ուշացածների,, և հետաքրքրասերների համար

1.Իմ կյանքի հիմնական դեպքերը

Աղյուսակ կազմի՛ր՝.  աղյուսակում նշի՛ր դեպքը, ժամանակը, վայրը, մասնակիցները, այլ տեղեկություններ

2. Խնայում ենք էլեկտրաէներգիան.

Նշի՛ր որևէ օրվա ծախսած էներգիան, հաջորդ օրը ամեն ինչ արա, որ բնակարանում ծախսվող էներգիան խնայվի: Դարձյալ ծախսը գրանցի՛ր:   Գրի՛ր, թե ինչ գործողություններ   կատարեցիր, և որքան էներգիա է խնայվել:

3. Կազմի՛ր քո սենյակի հատակագիծը: Դրա համար պետք է սենյակին  վերևից մտքով նայել և գրանցել սենյակի իրերը իրենց տեղերում, ինչպես որ տեսար:

4.Պինդ ջուր, հեղուկ ջուր

Թափանցիկ բաժակը կիսով չափ լցրո՛ւ նախապես ներկված  ջրով, ֆլոմաստերով կամ մարկերով նշագծի՛ր ջրի չափը, բաժակը դի՛ր  դրսում կամ սառցարանում: Առավոտյան նշագի՛ր սառույցի չափը, թո՛ղ հալչի, դարձյալ նշագծի՛ր հալված ջրի չափը: Պատմի՛ր, թե ինչ արեցիր, ինչ եղավ, ինչպես փոխվեցին չափագծերը, քո կարծիքով՝ ինչու այդպես եղավ:

  • Տարբեր չափումներ
  •  Եղանակի տեսություն
  • Իմ կամ իմ ծանոթների պահած կենդանիները
  •  Մեր ընտանիքի անդամների սրտի զարկերը (հաշվում են, գրանցում, համեմատում)
  • Մեր ընտանիքի անդամների տարիքը. նշի՛ր և համեմատիր

 

Կարծիք գրել