Տնտեսագիտական 13-րդ և 14-րդ պատմություն պատմություններ
Պատմություններ տնտեսագիտության մասին: Հիշեք`
1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
5-րդ պատմություն
6-րդ պատմություն
7-րդ պատմություն
8-րդ պատմություն
9-րդ, 10-րդ պատմություններ
11-րդ, 12-րդ պատմություններ
Տասներեքերորդ պատմություն
Ինչո՞ւ է Միշան հարկեր վճարում
Այն մասին, թե ինչ են հարկերը և ինչու պատք է դրանք վճարել
Այդ քամոտ աշնանային օրը Միշան երկար մնաց իր խանութում: Հաջորդ օրը աշխատավարձի վճարման օրն էր, և հարկավոր էր հաշվել, թե որքան պետք է վճարել օգնականներին, և կտրոն գրել, որպեսզի գումարը ստանան անտառային բանկից: Սենյակում նստած նա լսեց, թե ինչպես իր չարաճճի քոթոթները ներս ընկան թրջված ու բարկացած:
– Հայրի՛կ, հայրի՛կ, ինչքա՞ն է մեր խանութի եկամուտը:
Միշան զարմացավ անսպասելի հարցից, բայց պատասխանեց.
– Դուք գիտեք, 100 հազար անտառային դրամ:
– Ահա, իսկ մայրիկն ասաց, որ եթե ցրտերն ընկնելուն պես մենք պաղպաղակ քիչ ուտենք և չկոտրենք ափսեները, տնտեսության համար իրեն կբավականացնի 50 հազար անտառային դրամը:
– Իսկ մյուս 50 հազարին մենք մարգարիտներ կգնենք: Տեսել ենք կրպակում: Շա՜տ գեղեցիկ էին:
– Եվ բոլորս միասին կնվիրենք մայրիկին ծննդյան օրվա կապակցությամբ:
Միշան քորեց բրդոտ գլուխը:
– Դե ինչ: Լավ միտք է: Կեցցե՛ք քոթոթներս: Միայն բանն այն է, որ ես ավելի քիչ գումար եմ ստանում, քան մեր եկամուտն է:
– Ինչո՞ւ:
– Որովհետև ես ՀԱՐԿԵՐ եմ վճարում:
– Հարկե՞ր: Դա ի՞նչ է: Ո՞ւմ ես վճարում: Ինչ-որ օգնականի՞:
– Ո՛չ, հարկերը եկամտի մի մասն են, որը անտառային տնտեսությանը տալիս է յուրաքանչյուր աշխատող և յուրաքանչյուր անտառային ձեռնարկություն. և՛ մեղրի արտադրությունը, և՛ իմ խանութը, և՛ աղբահանության գործարանը, և՛ շինարարական գործարանը, և՛ մնացածը:
Քոթոթները շատ զարմացան:
– Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վճարես քո գումարը: Անտառն առանց այն էլ մեծ և հարուստ է:
– Այն պատճառով, որ անտառն այդ միջոցներով պահում է անտառային դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցը, անտառային ճանապարհը, մնացած բաները: Այդ միջոցներից աշխատավարձ են տալիս այն անատառային բնակիչներին, ովքեր աշխատում են ընդհանուր կարիքների համար – սովորեցնում են փոքրիկներին, անտառը պաշտպանում են թշնամիներից, մաքրում են աղբից: Այդ գումարներից նաև կենսաթոշակ են տալիս ծերերին, կրթաթոշակ՝ ուսանողներին, գրքեր են տպում փոքրիկ ունեցող մայրիկների համար: Բացի այդ, հարկավոր է միջոցներ հավաքել, որ եթե փոթորիկ լինի կամ ջրհեղեղ, հրդեհ կամ երաշտ, կարողանանք վնասված տարածքները վերականգնել համար, օգնենք անտառի բնակիչներին: Ահա թե ինչու յուրաքանչյուր բնակիչ հարկեր է վճարում: Հասկանալի՞ է:
Քոթոթները գլխով արեցին.
– Հասկանալի է: Դա ճիշտ է: Միայն թե եթե դու հարկեր վճարես, մայրիկի նվերին գումարը չի բավականացնի:
Միշան ժպտաց.
– Կբավականացնի: Ես, ինչպես և դուք, իմ խնայատուփն ունեմ: Ես գումարները բանկում եմ պահում:
– Բանկո՞ւմ: Բայց ախր այն ապակուց է, կկոտրվի: Վերցրո՛ւ մեր խնայատուփը, հայրի՛կ:
Միշան ծիծաղեց.
– Դուք չհասկացաք: Ոչ թե ապակե բանկայի մեջ, այլ բանկում: Բայց այդ մասին հաջորդ անգամ կպատմեմ: Իսկ հիմա՝ վաքով տուն: Մի՛ խանգարեք ինձ աշխատել:
Քոթոթները վազեցին որջի մոտ, բարձրաձայն ինչ-որ հիմարություն երգելով: «Չեն ցավում գայլի ոտքերը, կվճարենք բոլոր հարկերը»:
Իմաստուն Բուի խնդրագիրք
- Ի՞նչ կպատահի, եթե մարդիկ հարկեր չվճարեն:
- Եթե մարդիկ քիչ հարկ վճարեն, ո՞ւմ համար վատ կլինի:
- Կարո՞ղ է հարկը եկամուտից շատ լինել:
- Հարկ վճարողը օգտվո՞ւմ է իր վճարած հարկերից:
14-րդ պատմություն
Տասնչորսերորդ պատմություն
Ի՞նչ է բանկը և
ի՞նչ են այնտեղ պահում
Այն մասին, թե ինչպես գումարը ոչ միայն
պահվում է բանկում, այլև «աճում»
Վրա հասավ ձմեռը, դրա հետ մեկտեղ էլ մայր արջուկի ծննդյան օրը: Այդ օրը որջում հյուրեր էին հավաքվել, հոբելյարին նվերներ էին հանձնում, բոլորն անչափ ուրախ էին:
Սակայն մայրիկի տարեդարձից շատ առաջ արդեն Միշայն ու նրա քոթոթներն արդեն գաղտնիք ունեին: Մի շաբաթ օր՝ առավոտյան, երբ առաջին ձյունը տեղաց, Միշան որոշեց իր խանութը մի փոքր ուշ բացել, իսկ ինքը որդիների հետ ուղղվեց ԽՆԱՅՂԱԲԱՆԿ:
Քոթոթներն արդեն գիտեին, թե ինչ է բանկը, և ինչով է այն տարբերվում հասարակ ապակե բանկայից, բայց դեռ ոչ մի անգամ չէին եղել այնտեղ: Բանկը լուրջ հաստատություն էր հին կաղնու բնի մեջ: Քոթոթներն ակնածանքով զննեցին այն:
– Օ՜, ազդանշանում կա, պահակներ, – հիանում էին քոթոթները:
– Իհարկե, չէ՞ որ այստեղ իրենց դրամները, իրենց կուտակնումներն են պահպանում շատ անտառային բնակիչներ, – շշուկով բացատրեց հայրիկը:
Միշան պիջակի գրպանից հանեց և որդիներին ցույց տվեց իր մոխրագույն բարակ գրքույկը:
– Սա իմ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿՆ Է հաշվեհամարով և նշումներով, թե ինչքան գումար եմ ես տվել խնայողության անցած տարի:
– Ճիշտ ես արել, որ փողը բանկում ես պահ տվել: Որպեսզի չգողանան: Թե չէ հանկարծ անտառում ինչ-որ գողեր կհայտնվեն,-հոր արարքը գովեցին քոթոթները:– Ոչ միայն այդ պատճառով: Ես գումարը բանկ եմ դրել նրա համար, որ դրանք ավելանան:
– Ինչպե՞ս թե ավելանան: Մի՞թե գումարը կարող է ինքնուրույն աճել:
Քոթոթները շատ էին զարմացել և մտածում էին, որ հայրիկը կատակում է: Բայց Միշան լիովին լուրջ էր խոսում:
Փողը նույնպես աճում է: Իհարկե ոչ այնպես, ինչպես մորին կամ սունկը, բայց բանկում դրանք շատանում են: Այդ պատճառով ասում են, որ գումարն աճում է: Մենք ՆԵՐԴՆՈՂՆԵՐ ենք, գումարը բանկ հանձնելով թույլ ենք տալիս անտառային տնտեսությանը օգտագործել դրանք, որպեսզի փողերն անգործ չմնան, ինչպես ձեր խնայողատուփում են: Բայց դա անվճար չենք անում, այլ այսպես կոչված ՏՈԿՈՍՆԵՐԻ դիմաց: Ասենք, ես 300 հազար դրամ եմ հանձնել բանկին 3 ամսվա համար, և անտառը դրանք օգտագործում է, քանի դեռ ինձ պետք չեն: Ժամանակը լրացել է և մենք եկել ենք վերցնելու մեր գումարը: Ընդ որում արդեն կստանանք 390 հազար, ոչ թե 300: Ահա այդպես մեր գումարն աճում: Սա բանկ է, ոչ թե ձեր խնայողատուփը, որտեղ ինչքան գումար դնես, այնքան էլ կվերցնես:
– Հրաշալի է, հայրի՛կ,-ուրախացան քոթոթները:
– Իհարկե, սա շատ հարմար է և՛ մեզ համար, և՛ ա
տառի:
Միշան տվեց իր խնայողական գրքույկը պատուհանիկներից մեկից ներս: Այնտեղից դուրս նայեց բանկի աշխատակցուհին՝ երիտասարդ հազարոտնուկը: Երկու ոտքով նա վերցրեց գրքույկը, մյուս չորսով այն մտցրեց մեքենայի մեջ, հաջորդ չորսով հմտորեն հաշվեց գումարը և դրանք տվեց Միշային, չմոռանալով մյուս երկուսով ուղղել մազերը:
Միշան հարգալից շնորհակալություն հայտնեց նրան:
– Իսկ հիմա, քոթոթներս, գնացինք մայրիկի համար մարգարիտ գնելու:
– Նորից համեցեք, – հրաժեշտ տալիս ասաց հազարոտնուկը:
Քոթոթները նույնպես հարգալից հրաժեշտ տվեցին նրան ու շտապեցին Միշայի ետևից: Եվ նրանցից յուրաքանչյուրը մտածեց այն մասին, որ հարկավոր է շտապ իրենց գումարը դուրս բերել խնայողատուփից ու բանկ բերել, որտեղ դրանք կաճեն:
ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
Փորձի՛ր պատասխանել հարցերին, դրանք նախապես քննարկելով մեծերից
որևէ մեկի հետ.
- Ինչի՞ համար են բանկերը:
- Ինչո՞ւ է ավելի շահեկան գումարը պահել բանկում, ոչ թե տանը:
- 3. Ի՞նչ է նշանակում՝ տոկոս բանկում:
Կարծիք գրել