Բլբլում-զրուցում են Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները
Գոհար Զարգարյանի, Մելինե Սիմոնյանի սաները
Կարդալ ավելին
Բլբլում-զրուցում են Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները
Գոհար Զարգարյանի, Մելինե Սիմոնյանի սաները
Կարդալ ավելին
Գեղարվեստի նախակրթարան
Բուրիկ Հովսեփյան, Սոնա և ընկերներ
Հարգելի ծնողներ, բացի կենդանի սերմերից` ցորեն, գարի, ոսպ… առանձին ափսենում ցանեք նաև եփած սերմեր, քարեր: Երեխաների հետ հետևեք, թե ինչ է տեղի ունենում ափսեներում, հաճախ նկարեք, համեմատեք: Մենք էլ պարտեզում դա կանենք: Սիրով` Բուրիկ Հովսեփյան
Արեգն ու տիար Գևորգն իրար նամակ են գրում, խնդիրներ: Տիար Գևորգն այսպիսի խնդիր էր առաջարկել`
կարապներ են թռչում, մեկը առջևից, երկուսը ետևից, մեկը ետևից, երկուսը առջևից: Քանիսն են:
Արեգը նկարեց խնդիրը, գցեցինք-բռնեցինք: Արեգն սկսզբից 6 կարապ գտավ, հետո մի քանի անգամ նայեցինք, մի երեք անգամ կարդաց, ասում եմ, կարող է կարապները շուռ են եկել: Արեգը պատասխանեց` բայց ինքը շուռ գալու մասին բան չի գրել:Երևի մոռացել է: Թող ես կգրեմ: Ու գրեց...
Արեգի թափառող ուրախ ընթերցարանի ուրախ էջը 0-100 տարեկան բոլոր 6 տարեկաններին՝ ուրախ ընթերցարան
Պատկերացնո՞ւմ եք, համացանցով մեկ բազմաթիվ էջեր պտտվեն,ամեն մեկը կարդա` որքան կարող է, ամեն մեկը գրի` որքան կարող է, ուրախ, հետաքրքիր խնդիրներ,հանելուկներ լուծի: Մենք` բոլոր մեծերս ընդամենը կողքներին լինենք. անընդհատ փոփոխվող չդասագիրք ընթերցարան: սկսած ծավալից` մի տառ, մի վանկ, բառ… մի խնդիր, հարց,շուտասելուկ:
Ես ու Արեգը առաջարկում-պահանջում ենք 6 տարեկանների բոլոր դ...