Մարտի 5-ին՝ ժամը 11:00,Գեղարվեստի նախակրթարանում ծնողական ակումբի 2015-2016 ուստարվա հերթական ծնողական հանդիպումն էր:
Շատ տպավորված եմ մեր հանդիպումից: Հանդիպումը շատ օգտակար էր,աշխատանքային: Զզրուցեցինք մասնագետների հետ, նրանք մեզ տվեցին տեղեկատվություն, խաղացինք խաղեր, որոնք կհեշտացնեն շփումը մեր երեխաների հետ, հասկանալ նրանց: Քննարկեցինք ընտանեկան կրթության կազմակերպման,ընտանիք–պարտեզ կապի կազմակերպման հարցեր, պատշգամբ–պարտեզ ծրագիրը: Նաև ստացանք շատ դրական լիցքեր: Պոզիտիվ սեմինար էր: Իհարկե շարունակելու ենք համագործակցել հենց մեր երեխաների համար: Նախակրթարանի Անրիի մայրիկ՝Գոհար: