Ուրախ ընթերցարան

 

areg _nԱրեգ 4

Արեգն ու տիար Գևորգն իրար նամակ են գրում, խնդիրներ: Տիար Գևորգն այսպիսի խնդիր էր առաջարկել`
կարապներ են թռչում, մեկը առջևից, երկուսը ետևից, մեկը ետևից, երկուսը առջևից: Քանիսն են:
Արեգը նկարեց խնդիրը, գցեցինք-բռնեցինք: Արեգն սկսզբից 6 կարապ գտավ, հետո մի քանի անգամ նայեցինք, մի երեք անգամ կարդաց, ասում եմ, կարող է կարապները շուռ են եկել: Արեգը պատասխանեց` բայց ինքը շուռ գալու մասին բան չի գրել:Երևի մոռացել է: Թող ես կգրեմ: Ու գրեց. ,,բարեվ ձեզ տիար գեվորգ դուք մոռացել էիք շուռ գալու մասին գրել,,

Իմ սենյակից գնաց ու բոլորին հայտարարեց.
_Տիար Գևորգը մոռացել էր կարապների շուռ գալու մասին գրել:
Արեգի այսօրվա գիրը հենց այդ խնդիրն է: Եթե դժվար է կարդալը, թող մեծերը օգնեն, միասին կարդացեք: Արեգ 4

 

 

Կարծիք գրել