Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են: Երբ իմ ծանոթ ճայերից մեկի` Դոլիի ամուսնանլու ժամանակն եկավ, նա մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր: Որ ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների մոտ: Օրերից մի օր…...