Ամառային ընթերցարան. հերթական հեքիաթը

Դ. Սոկոլով

Դոլի ճայը

Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են:
Երբ իմ ծանոթ ճայերից մեկի` Դոլիի ամուսնանլու ժամանակն եկավ, նա մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր:  Որ  ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների  մոտ: Օրերից մի օր…
Դոլին շատ սոված էր: Նա ձվերը խոտով ու բմբուլներով ծածկեց և ցած թռավ: Դոլին շատ լավ էր զգում` ծովը` տա~ք, ձկները` լի~քը, թռիր` ինչքան ուզում ես: Դոլին մի քիչ ուշացավ: Բայց հո չէր կարող երկար մնալ, հիշեց իր փոքրիկներին, բացեց թևերը և թռավ ուղիղ իր բույնը:
Ա~յ քեզ սարսափելի բան. ձվերից մեկը ջարդված էր: Խոտն ու բմբուլները թափված էին այս ու այն կողմ,   ձվի կճեպներն էլ այնտեղ չէին, որտեղ չորրորդ ձուն էր: Խե~ղճ, խեղճ Դոլի, գլուխը կորցրել էր: Բայց հավաքեց իրեն, գցվեց բնի մեջ, իսկ այնտե~ղ…այնտեղ , նրա ոտքերի տակ, մեկը ծվծվում էր` ծի~վ- ծի~վ: Դոլին նայեց, տեսավ մի զզվելի արարած` մի պստիկ թաց պարկ և կտուց:
_ Դու ո՞վ ես:
Զվելի արարածը աչքերը չռել էր Դոլիի վրա: Նա հավաքեց հոնքերը, մտածեց, մտածեց ու ասաց.
_Էնքան էլ չգիտեմ: Իսկ ու ո՞վ ես:
_Այս բնի տերն եմ, – ասաց Դոլին և կտուցը սրած հարձակվեց զզվելի արարծի վրա,- դու ես ձուն ջարդել:
Զվելին նայեց ձվի կճեպներին, բերանը լայն բացեց, գլուխը թափ տվեց և ընկավ չգիտես ուր: Մի քիչ հետո երևաց մի աչքը,  հետո` մյուս աչքը: Հետո երևաց բերանը.
_Հա~, – ասաց փոքրիկ զզվելին,- ես:
__Անպե’տք մարդասպան, ինչո՞ւ իմ ձուն…, – Դոլին լաց եղավ:
Զզվելին հոնքերը կիտեց. Կարո՞ղ է բարկացավ, կամ էլ բա~ն չհասկացավ`    ինչ են ուզում իրենից:
_Հիմա բոլոր ճայերին կկանչեմ, քեզ կտուցներով ցույց կտանք, դու ինչո±ւ ես իմ ձագուկին ջարդել:
_Ախր ես դրա միջից եմ, է’,-կմկմաց զզվելին, – ես ինքս եմ այնտեղից… նա ինքն իրեն…

_Ի՞նչ, որտեղի՞ց ես…

_Ա’յ , այս սպիտակի միջից…ինքն իրեն…

_Ո՞նց ինքն իրեն…

_Հա~, ես նրա մեջ էի նստած,-լաց եղա՞վ անծանոթը:

Դոլին նայեց նրան, հետո կճեպին, նորից` նրան.

_Դու ներսո՞ւմ էիր…Ուրեմն դու իմ ձա~գն ես:

Վերջապես Դոլին գլխի ընկավ: Դե ասեք` էդպես լինո՞ւմ է: Ինչ իմանաս, մեն-մենակ նստում ես քո սպիտակ ձվերի վրա, մեկ էլ տեսնում ես` դրանք մեկը ջարդել է: Բայց լսեք` հետո ինչ եղավ:

_Պստլիկս, քեզ այստեղ նստել չի կարելի, դու դեռ շատ փոքր ես, մտի’ր ձվի մեջ:

_Ինչո՞ւ,- գլխիկը թափահարեց փոքրիկը:

_Դու դեռ այնքան մեծ չես, որ օդի մեջ զբոսնես: Տե’ս,- ցույց տվեց մնացած երեք  ձվերը,- դու էլ պիտի այսպես մնաս, արի, փոքրի’կս, մտի’ր ձվի մեջ:

Դոլին փոքրիկին մի կերպ խցկեց ձվի մի կեսի մեջ, մյուս կեսը դրեց ճտի գլխին ու նստեց վրան:

_Հը’, հարմա՞ր է:

_Ըը~, էնքան էլ չէ: Երկա±ր պիտի այսպես մնամ:

_Մինչև մեծանաս: Նստի’ր, փոքրի’կս, դուրս չգաս;

Անցավ մի ժամ: Դոլին քնեց: Պստիկը լսեց նրա ֆսֆսոցի ձայնը, ծեծեց կողքի ձուն ու փսփսաց.

_Առաջի’ն, Առաջի’ն, ես Չորրորդն եմ, արթնացի’ր:

_Ես քնած չեմ, փողոցում ի՞նչ կա – չկա:

_Ոչ մի լավ բան, բարկացան վրաս ու ետ խցկեցին:

_Հա~… Իսկ այնտեղ ի՞նչ կա:

_Այնտեղ ծովն է: Միայն տեսնես, ոնց որ նկար լինի:

_Լսի’ր, ես էլ եմ ուզում,- հուզվեց Առաջինը:

_Ես էլ, ես էլ,_ծվծվացին Երկրորդն ու Երրորդը:

_Պստիկնե’ր, ի՞նչ եք անում,­­_արթնացավ Դոլին :

_Մենք էլ պստիկներ չենք,-կանչեցին չորսով: Հո’պ, ու դուրս թռան ձվերից:

 5-6 տարեկանների Դոլին  

 

_ Դոլին սկի էլ խիստ չէր: Ինքը իր ձագուկների մասին էր մտածում:

_ Բա որ Դոլին    սիրում  էր իր ճուտին, ինչի՞ նորից փոքր ձվի մեջ դրեց:

_ Դրեց, որ չմրսի:

_Չէր մրսի, ամառ էր: Լավ էր, բոլոր ճուտերով միացան ու միասին դուրս եկան:

_ Ես չեմ սիրում, որ ինձ էս արա, էն արա: Դոլինէլ էր ասում:

_Բա ճուտը մեղք չէր, որ նորից խցկեց ձվի մեջ: Մեղք էր, հազիվ էր ծնվել:  

9-10 տարեկանների Դոլին  

-Դոլի ճայը շատ լավ մայր էր: Երբ նա գնում էր ձուկ որսալու, ձվերը ծածկում էր ծառի ճյուղերով ու տերևներով: Երբ նրա չորս ձագերն էլ դուրս եկան ձվի միջից, Դոլին աշխարհով մեկ եղավ ու ասաց.
-Փոքրիկնե~րս, եկեք ձեզ թռչել սովորեցնեմ:
Ձագերն ուրախացան, և Դոլին շատ լավ   ապրեց :
-Ինձ դուր եկավ, որ կեղտոտ արարածը չարաճճիություն էր անում: Իմ կարծիքով Դոլին ձագուկին չպետք է վիրավորեր, որի համար ես մեղադրում եմ նրան:
-Ինձ դուր եկավ այն մասը, որ Դոլի ճայը զզվելի արարածին տեղավորեց ձվի մեջ ու նստեց վրան:
_Ես կարծում եմ, որ ճուտը հետաքրքիր  արարած էր, չարաճճի չէր, ոնց ասեմ, գիտեր` ինչ էր անում:
-Ես հասկացա, որ   մամայի  համար ամենագեղեցիկն ու սիրելին իր երեխան է: Որ կենդանիներն էլ   սիրում ու պաշտպանում են իրենց ձագերին:

_ Դոլին  իր ձագերի նկատմամբ շատ խիստ էր: Պետք չի այդքան խիստ լինել: Ձագերն իրենք պիտի որոշեն իրենց ճակատագիրը:

 Հեղինակը հեղինակի հետ կամ մտորում է հեղինակը

Սա ամենատխուր թենաներից մեկին վերաբերող  ուրախ հեքիաթ է : Կարծես մայրը կյանք է տալիս, նա էլ խլում է այդ կյանքը: ***

Սովորաբար ես իմ պացիենտների համար այնքան էլ չեմ անհանգստանում: Հա, ինչ անենք` էնուրեզ, ալերգիա, երկուսներ` օրագրում կամ  էլ նման մի այլ հիմարություն: Նրանց էլ այդ ամենը առանձնապես չի անհանգստացնում: Մայրերն են նրանց բժշկի  բերում: Մայրերն անհանգստանում են: Երեխաները տարված խաղում են կամ էլ չգիտես ինչի վրա ուրախանում. Նրանց պետքն էլ չի:

Բայց ցավալի է, երբ նորմալ, լավ մարդիկ հանկարծ Մոր դերի մեջ են մտնում և սկսում են տանջել իրենց երեխաներին: Մեկ-մեկ իմ սենյակում կամ դուրս գալիս հանկարծ հարձակում են երեխայի վրա..

_Այդպես մի’ նստիր:

_Նա շատ վատ հիշողություն ունի:

_Նրան ոչինչ չի հետաքրքրում:

_Ոտքդ ճիշտ դիր:

_Ինչո՞ւ բժշկին չպատասխանեցիր:

_Կանգնի’ր: Նստի’ր: Լռի’ր:

_Նա բոլորովին ինքնավստահ չէ:

Եվ այսպես շարունակ` առվի նման անընդհատ խշխշում են, ագռավի նման կռկռում: Եվ ես ամաչում եմ ճնշված երեխայից , որ ես էլ եմ մեծահասակ և չեմ կարող իրեն օգնել: Ես տեսնում եմ, որ հիվանդությունը պաշտպանության միջոց է և թաքնված հակառակում: Ես այդքան համարձակություն չունեմ, որ ճիշտն ասեմ` ոչ էլ` ուժ, ոչ էլ` ցանկություն, այդ ամենին խանգարելու: Հաճախ է պատահում` մենք մի բան սարքում ենք, մայրերը` քանդում:

Մի անգամ մի մոր ասացի.

_Ես Ձեր երեխայի առողջության համար չեմ անհանգստանում: Այ, շատ եմ վախենեւմ, որ նա Ձեզ նման կդառնա: Տեսեք` նա ժպտում է, իսկ Դուք` ոչ: Ես վախենում եմ, որ դուք կխլեք նրանից նրա ժպիտը:

Մայրը պատասխանեց.

_Ես ամեն ինչ  հասկանում եմ, բայց չեմ կարող կանգ առնել:

Սեր, վախ, խիղճ: Ամեն ինչ շատ պարզ է, նրանք իրենց երեխաների վզին են փաթաթում իրենց կյանքի իմաստը: Շատ դժվար է ստիպել նրանց իրենց մասին խոսել: Նրանք խոսում են իրենց երեխաների մասին: Ուրիշների կյանքը կառուցելու և այդ կյանքն ապրելու գաղափարը անհաջողության է դատապարտված:  Ինչո՞ւ: Այդպես էլ կարելի է: Հեշտ է անկար երեխային դաստիարակել, մինչև հարսանիքը փեշի տակ պահել, հետո էլ,  մինչև մահ իշխել, մահից հետո էլ: Այս դեպքում սիրո գաղափա կոչվածը շատ տեղին է` ինձնից ավել չես ապրի:

Կարելի է: Ալերգիան դատարկ բան է: Ցտեսություն բժիշկ, Դուք մեզ  օգնեցիք:

Ես դիմում եմ երեխաներին: 

Կարծիք գրել