Ջանի Ռոդարի
Ալիսա-գլորիկը
Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_Ալիսա՜… , որտե՞ղ ես:
_Այստեղ եմ, պապի՜կ:
_Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Եսիմ…: Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուս...
Կարդալ ավելին