ծրագրի իրականացում բաժին

Պարտիզպան պապ 3

IMG_20151111_130306 _Գարուշ պապիկը միայն Գարիկի պապիկը չէ, մեր պապիկն էլ է: Գարուշ պապիի ընտանիքում 5, չէ’, 6 սեբաստացի կա…

 

 

Կարդալ ավելին

Ռադիոընթերցարան. Պզզան, պզզան, պզպզան…

12049198_1037287009656788_2882013223943554248_nՌադիոընթերցարան, որ Գեղարվեստի նախակրթարանում սկսել են ստեղծել Օլյա Մանդալյանը, Տաթև Աթոյանը իրենց սաների հետ:

Կարդալ ավելին

Պարտիզպան պապ

IMG_20151111_130306Գարուշ պապ, մենք քեզ շատ ենք սիրում…
Նելի Արղությանն ու սաները Գարիկի Գարուշ պապի հետ, որ արդեն իրենց պապն էլ է, անցել են գործի:

 

 

Կարդալ ավելին

Պարտիզպան ենք բոլորս

img_7060 Նելի Արղությանի Գարիկ թովմասյանի Գարուշ պապը սաների հետ նախագիծ է սկսել՝ Պարտիզպան պապ:

Լսել էինք, որ մեր Գարիկի Գարուշ  պապիկը լավ այգեպան է: Ուզում էինք խնդրել… Գարիկ պապիկը առաջ ընկավ, մի օր եկավ, մի լավ փնթփնթաց մեզ վրա, որ բակում անխնամ ծառեր կան: 
_Գարիկ պապիկ, միասին անե՞նք:
_Բա դրա համար եմ եկել, էլի՛:
Առաջին հանդիպմանը ծանոթացանք, զրուցեցինք, տեղանքն ուսումնասիրեցինք, անելիքները որոշեցինք… այսօր կսկսենք աշխատել:
Նելի Արղության

Կարդալ ավելին

Բարև, ես աշունն եմ

dsc00042Տերևը` խաղալիք-գործիք
Քամին շուտով աշնան տերևները կքշի, կտանի` չգիտես ուր…
Քանի դրանք դեռ կան, չեն փշրվել-անհետացել, լավ խաղի, էլի լավ բաների գործիք են, նկար են թղթի վրա…:
Բուրիկ Հովսեփյան և սաներ
Գեղարվեստի նախակրթարան

Կարդալ ավելին

Թելը՝ խաղալիք

IMG_20151016_112833 Ասում են՝ ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Պարզվում է, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:
Թելն ու գիծը՝ ձեզ օրինակ: Արղության Նելին, Անտոնյան Ինգան, Աննա Հայրոյանն ու նրանց սաները սկսեցին խաղալ թելով, և վերջը չի երևում: Հասարակ թել՝ այդքան հնարավորություններ, այդքան ուսումնական…
Թող Նելին, Ինգան, ծնողներն ու սաները պատմեն:
Թելը՝
 շրջան-կլոր ճամփա, որ փակ շրջան է. թե կարող ես հաղթահարիր
 չափումների միջոց
  գնդակ ու ճանապարհ-լաբիրինթոս
Նախագիծը շարունակում է Աննա Հայրոյանը.

Կարդալ ավելին

Ընտանեկան նախագիծ

10441131_1033795656672590_2112673683001702444_n Արեգի մայրիկի հարցազրույցը Արեգի հետ…
Թեման՝ լավաշթխիկ…

 

 

 

Կարդալ ավելին

Քոլեջիկները և թաշկինակները

20151006_114856  Քոլեջիկները վերջը դիզայներներ են դառնալու…
Ինգա Անտոնյան և սաներ

 

 

Կարդալ ավելին

Լավաշթխիկ…

12189098_514350395405966_881097045462814163_nՆելի Արղության, Աննա Հայրոյան, ծնողական ակումբ, սաներ
Արարատի մարզ Մրգանուշ գյուղ

Հոկտեմբերի 30, անձրևտ  օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, մեկ է, կա ուրախ տրամադրություն, ջերմություն,  անձրև է, էլի’,  թող գա …մեզ ինչ պիտի անի:

-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞:      Հակոբյան Էվա

-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է:  Մեջն էլ կրակ կա:                                                                ԹադոսյանԴավիթ

-Խորե՛ն,  գիտե՞ս՝  իմ տատիկի  տանը կով, խոզ, հավ  կա:                                                    Մանուկյան Սամվել
Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու,  հետո  հարցրեց.-Սամվե՛լ, բա  խոզը  ի՞նչ  ձայն է հանում: Հետո պտտվեց և ասաց.
-Ընկե՛ր Աննա, ես քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:

Ժամը 11:00 Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելի պապի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ-լոշիկ թխելու: Մեզ հրավիրել են…
Ճանապարհին` երգեր, ծիծաղ,  զվարճալի պատումներ…
Հերթական զվարճալի պատումը.
Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա  էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ  ասում էի՝  иди сюда:Մի անգամ նա  խմբասենյակից  թաքուն դուրս էր եկել: Երեխաներն էլ վազելով  եկան, թե`
-Ընկե՛ր Աննա, иди сюда-ն գնաց….

Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին:
Սկզբում նախաճաշեցինք, հետո` ծնողական ակումբի պարապմունք:   Այնուհետև գնացինք լավաշ թխելու: 
-Տե՛ս իմ թխած լավաշը:
Վերջում թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն:  Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին: 
Ոչ  մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:
Շնորհակալություն նախակրթարանի Սամվել Մանուկյանի  ընտանիքին:

Կարդալ ավելին

Թթուդրիկ

d0bdd0bed0b2d18bd0b9-d0bad0bed0bbd0bbd0b0d0b63 (1)Թթու են դրել նաև Գեղարվեստի նախակարթարանում` Օլյա Մանդալյան, Տաթև Աթոյան և ընկերներ

 

 

Կարդալ ավելին