ստուգատես բաժին
Ղազարոս Աղայանի արևն ու Ջանի Ռոդարիի թարս հարցերը
խառնել, բայց չեն խճճել Հիմնական դպրոցի առաջին դասարանի սովորողները և դասվար Լուսինե Գասպարյանը:
Կարդալ ավելին
Ջովանին և Աղայանը… չզարմանաք:
Երբ մարդն ազատ է մտածում, միտքն ուր ուզի՝ կգնա, որտեղից՝ որտեղ…
Դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները բոլոր սեբաստացիկների նման են, միտքն ուր ուզեն կուղարկեն…
Ջովանին էլ ծույլ տղային է արթնացնում, որ նոր էր քնել… Աղայանի ծույլ տղային…
Շողիկ Սահակյան, Ռուզան Աբրահամյան և սաներ
Ռոդարիկ… Բլբլում են Նոր դպրոցի նախակրթարանի սաները. զվարճալի պատումներ՝ հասկանալի և անհասկանալի բլբլոցներով
Նելի Արղության, Սաթենիկ Քարաջյան և ընկերներ
Կարդալ ավելին
Դաստիարակի պատումը.
Պատմեցի Ջանի Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթը, քննարկեցինք, տղայի հորինած թարս հարցերը փորձեցինք ուղղել: Հետո սովորողներին առաջարկեցի իրենք հարցեր հորինեն,նրանք հարցը հորինում էին և պատասխանում հարցին, այնուհետև խաղը փոխեցի և ասացի, որ հորինեն թարս հարցեր ինչպես հեքիաթի տղան:
Նատալին ասաց.
-Ընկեր Գոհար ես գուլպա չեմ հագել, ես ռետուզ /զուգագուլպա/ եմ հագել, ու թարս չեմ հագել :
Շուշանն էլ առաջարկեց.
-Նատալի՛, հողաթափերը թարս հագնենք ու ասենք:
Թարս հարցերը հորինելուց հետո, սպիտակաձավարով նկարեցին իրենց հորինած թարս հարցերը, աշխատելու ընթացքում հորինում:
Դպրոց-պարտեզի նախակրթարանի սաներն են: Աղայան են խաղում աղայանավարի ռոդարիավարի. մի քիչ՝ սակալա-պակալավարի թարգմանելով:
Գոհար Զարգարյան և սաներ
Կարդալ ավելին
Զարգարյան Գոհարի սաներին հասկանալու համար սա պետք է կարդալ, հետո դիտել նկարահանումը.
Ջանի Ռոդարի
Սակա՛լա–պակա՛լա
Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի ոչ մեկը այդ լեզուն չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:
Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր խաղալիք կարող է լինել… խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել»…
Դաստիարակի պատումից՝
Ջ. Ռոդարի «Ի՞նչ կլինի, եթե ծառերը շերփով ջրենք»
Մհերն ասաց.
-Ծառերին այսօր ճա՞շ ենք տալու:
Արսենն էլ ծիծաղեց և ասաց.
-Ծառը ճաշ չի ուտում, միայն ջուր է խմում: Մայրիկս ասում է, որ ծառերը շատ պետք է ջրենք, խնամենք:
2 տարեկան Գրիգորը շերեփը հովանոց սարքեց:
3 տ Դավիթն էլ շերեփը օգտագործեց որպես բաժակ:
Խմբում ունեինք 5 հատ տարբեր ձևի և չափի շերեփ: 4 տարեկանները փորձում էին շերեփը ճիշտ բռնել, որ ջուրը չթափվի, միասին հաշվում էին, թե քանի շերեփ ջրով ծառը ջրեցինք:
Արսինեն բարձրաձայն կանչեց՝ հինգ:
Կամիլլան՝ յոթ:
Գագուլն էլ ասաց.
-Յա ՜, ամենամեծ շերեփն իմն ա, ձերը փոքր ա, քիչ ա ջուր տանում…