Ատամհատիկ բաժին

Այս տարվա ծնունդների ծեսն ընթանում է

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցի, մասնակցելու հայտնի բլոգեր, սեբաստացի, Լևոնի և Արմինեի առաջնեկ Նանեի մկրտության արարողությանը: Մասնակցությունը ժպիտով ու հավեսով:

Կարդալ ավելին

Ամառն ինձ եղբայր բերեց

Վերջին օրով՝ օգոստոսի 30-ին Սենսեյի երկրորդ տղան ծնվեց՝ Հրաչի եղբայր Էդգարը: 

Կարդալ ավելին

Բարև, մեկօրական Արեգ

Արեգն արդեն մի ամբողջ օր է ԼՈՒՅՍ աշխարհում է:   Ջաաաա՜ն, երևո՛ւմ է՝ լավ է զգում, իր համար քնաաաա՜ծ… Բարի քուն ու արթուն, Արեգ մարդ, Լուսինե Մանուկյանի որդի մարդ:

Մի օրական Սեբաստացին «Սեբաստիա» ծննդատնից ողջունում է բոլորին.
-Բարև ձեզ, էս էլ՝ ես: 

Հ. Գ. Արեգն աչքերն էդպէս էլ չբացեց, որ գույնը տեսնենք:

Կարդալ ավելին

Կրթահամալիրում ծնունդների շքերթը շարունակվում է

Ծնվել է Լուսինե Մանուկյանի  որդի Արեգը: Լուս ջան, չքնաղ  դստրիկներիդ չափ սիրելի որդուդ մուտքը բարի լինի:

Հաջորդ ծնունդը`շուտով:

Կարդալ ավելին

Տես, աշխարհ, նորածին Նանեն բլոգ ունի: Բարի է:

Երանի քեզ, Նանե, որ Արամ հայր և Արմինե մայր ունես… ու մի մե՜ծ աշխարհ:

Թե ինչու որոշեցի հենց սեպտեմբերի 30-ին ծնվել
Նանե Արամյան . 3 օրական                     

Ուրեմն ես ինձ համար հանգիստ ապահով գտնվում էի մայրիկիս փորիկի մեջ, ու հեչ էլ չէի շտապում միջավայրի փոփոխություն իրականացնելուն: Այնտեղ այնքան լավ էր, այնքան ջերմ, ուտել-խմելն անվճար, տրանսպորտը նույնպես: Այդ շրջանում մենակ մի տարօրինակ օրինաչափություն էի նկատել` օրական մի քանի անգամ (հիմնականում առավոտյան ու երեկոյան) մի ոչ այնքան նուրբ ձայնով ինձ ուղղված բաներ էի լսում: Ճիշտ է, այդ բառերը «բալիկերեն» չէին, բայց տոնից հասկանում էի, որ լավ բան է ասում: Այդ պատճառով էլ ես միշտ արձագանքում էի ներսից այդ ձայնին ձեռքերով և ո...

Կարդալ ավելին

Կարո՞ղ է ես նորածին չեմ…

Սրբուհի Աղաբաբյանի Մինան է, որ շուտով երեք ամսական կդառնա: Շնորհավորում է մեզ… որ սեպտեմբերն է սկսվում, որ բոլորս դպրոց կամ պարտեզ ենք գալու: Թեև ամռանն էլ տանը  չենք նստել:

Բարև ձեզ, ես Մինան եմ։ Մայրիկս՝ Սրբուհին, մինչև իմ լույս աշխարհ գալն աշխատում էր ձեր դպրոցում։ Նա ինձ շատ է պատմել ձեր մասին՝ թե ինչքան է ձեզ սիրում ու կարոտել։ Մայրիկս ասաց, որ վաղը շա՜տ կարևոր օր է ձեզ համար՝ նոր ուսումնական տարի է սկսվում, և դուք դպրոց եք գնալու։ Նա նաև համոզված է, որ դուք այդ օրվան շատ եք սպասել։ Իսկ ես խոստանում եմ շուտ մեծանալ, որ ե՛ս էլ ձեզ հետ սեպտեմբերի 1-ին գնամ դպրոց։ Ի դեպ, ես մայրիկիս պատմածներով արդեն հասցրել եմ ձեզ շատ հավանել և հուսով եմ, որ շատ շուտ...

Կարդալ ավելին

Էս ի՜նչ շարք է… ծնունդների…

Ջաաա՜ն…
Աչքդ լույս, կրթահամալիր: Դժվար է հաշվել՝ այս տարվա որերորդ ծնունդն է: Մեր Սենսեյը՝ սիրուն Հայկուհին էլ  որդի է ունեցել.  հաստատ ՝ քաջ ու ուժեղ:
Սպասում ենք Մանուկյան Լուսինեին:

Կարդալ ավելին

Այս տարվա ծնունդների շարքը շարունակվում է

Աչքներս լույս, աշխարհի աչքը լույս՝ կրթահամալիրի  աստղեր- աստղագետները՝ Լևոնն ու Արմինեն օգոստոսի 30-ին իրենց առաջնենկն են ունեցել՝ դուստր առաջնեկը: Սպասում ենք նրանց պատումին:

Կարդալ ավելին

15 օրական. որերոդ ծնունդը…

Կարդալ ավելին

Տեսեք՝ ոնց ենք փամփերսի հախից գալիս


Կարդալ ավելին