Սրբուհի Աղաբաբյանի Մինան է, որ շուտով երեք ամսական կդառնա: Շնորհավորում է մեզ… որ սեպտեմբերն է սկսվում, որ բոլորս դպրոց կամ պարտեզ ենք գալու: Թեև ամռանն էլ տանը չենք նստել:
Բարև ձեզ, ես Մինան եմ։ Մայրիկս՝ Սրբուհին, մինչև իմ լույս աշխարհ գալն աշխատում էր ձեր դպրոցում։ Նա ինձ շատ է պատմել ձեր մասին՝ թե ինչքան է ձեզ սիրում ու կարոտել։ Մայրիկս ասաց, որ վաղը շա՜տ կարևոր օր է ձեզ համար՝ նոր ուսումնական տարի է սկսվում, և դուք դպրոց եք գնալու։ Նա նաև համոզված է, որ դուք այդ օրվան շատ եք սպասել։ Իսկ ես խոստանում եմ շուտ մեծանալ, որ ե՛ս էլ ձեզ հետ սեպտեմբերի 1-ին գնամ դպրոց։ Ի դեպ, ես մայրիկիս պատմածներով արդեն հասցրել եմ ձեզ շատ հավանել և հուսով եմ, որ շատ շուտով արդեն կհանդիպենք։ Ես ու մայրտկս ձեզ մաղթում ենք հետաքրքիր և ուրախ պարապմունքով լի ուսումնական տարի։
ՄԻՆԱ՝ դուստր Սրբուհու:
Կարծիք գրել