Գնդակը՝ ամենասիրելի՞… ամենասիրելի, բարի, գլդորան …
2-4 տարեկանները վարժվում են գնդակ բռնելուն, այնպես, որ գնդակը չպլստա և ընկնի ձեռքից: Սաներն են խորհուրդ տվել ընկեր Օլյային.
_Ընկեր Օլյա, պինդ բռնի, չպլստա:
Գնդակամարզում 1
Սա էլ՝ գնդակամարզում 2
Պարտեզ բաժին
Պատումի թատրոն ` «Բլբլան»
Ժամկետը՝ մայիսի 23-ից
Նախագծի նպատակը
Սաների խոսքի զարգացում
ստեղծագործական երևակայության զարգացում
ընտանեկան կրթության կազմակերպում
սաների տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ծրագրի մասնակիցներ՝ սաներ, ծնողներ, դաստիարակներ, քոլեջի ուսանողներ
Իրականացման ընթացքը՝
1.Ձայն-հնչյուն-բառ-խոսք-երաժշտություն
ա. աղմուկից՝ երաժշտություն՝ ձայնային վարժություններ, խաղեր,
մանկական ասերեգեր ու խաղերեգեր, կանչեր...
Այսպես են ապրում Հիմնական դպրոցի բուսաբույծ սաները
Գոհար Սմբատյան, Լլիթ Հովհաննիսյան և ընկերներ
Նրանք արդեն մասնագետի նման են բազմացնում բույսերը:
Կարդալ ավելին
Լիլիթը և Օլյան իրենց քոլեջիկների հետ նախագիծ են իրականացնում՝ «Աղմուկից երաժշտություն»: Նախագիծն սկսել են մայիսյան հավաքի օրերին և շարունակում են:
Նախագծի նպատակն է սաների երաժշտական ունակությունների զարգացումը՝ քայլ առ քայլ… լսել, լսածը վերարտադրել՝ ոչ թե պարզունակ ձևով, այլ շրխկան-ռիթմով, ընկալել՝ ինչպես է ծնվում երաժշտությունը… Ավարտը կլինի «Քոլեջիկ» շրխկան համույթը: Չենք շտապում, չենք ուզում արհեստական ոչինչ անել, ամեն ինչ ինքնիրեն առաջ է գնում, սաների գործունեությամբ, ցանկությամբ, զարգացմամբ:
Լիլիթ Խանոյան
Քոլեջիկներին միայն ճանապարհային ոստիկանն է պակաս: Թեև այսպիսի քոլեջիկներին, այսպիսի ծնողներին ի՛նչ ոստիկան: Իսկական հեծանվային մարզամրցույթ-երթևեկություն: Ամեն ինչ շատ լուրջ է՝ համարանիշո՜վ, բանո՜վ…
Կարդալ ավելին
Գնդակախաղ-պարանացատկ-ավազախաղ
Մեծով-փոքրքվ իրար օգնելով-աջակցելով վազեցինք-քայլեցինք, գնդակ գլորեցինք-բռնեցինք, սողացինք, կախվեցինք-ճոճվեցինք, պարան թռանք, ավազապատվեցինք-գնդակով ավազ փորեցինք… ի՜նչ ասես՝ պարանով, գնդակով-մարզա… ինչերո՞վ…
Իսկական տոն՝ մանկամեծական մարզախաղատոն…
Շարունակելի լինի…
Կլինի…
Նաև՝ Մայիսյան հավաքին՝ Պարտեզ ընտանիքում
Գնդակախաղ-պարանացատկ-ավազախաղ
Գաղափարը վերցրել ենք կրթահամալիրի տնօրենի գրից: Միացել են քոլեջիկները, Նոր դպրոցի 2-5 տարեկանները, դաստիարակները, ծնողներ, տատ ու պապեր և մի քեռի:
Սաները ծնողների հետ մարզվեցին մարզափայտերի վրա, քայլեցին, վազեցին: Հետո բաժանվեցին խմբերի...
Գեղարվեստի նախակրթարանի սաներն արդեն վարպետ հեծանվավար են:
Բուրիկ Հովսեփյան, Սոնա Կարապետյան և ընկերներ
Կարդալ ավելին
…գնադակախաղ-պարանացատկ-ավազախաղ մայիսի 6-ին, ժամը 11.00 նախակրթարանի ծնողները, սաները, դաստիարակները բոլորին հրավիրում են Մայր դպրոցի մարզահրապարակ գնդակ խաղալու, պարան թռնելու, ավազով խաղալու:
Եկեք մարզական հագուստով, մարզական տրամադրությամբ, գնդակով, պարանով, օղակներով, ավազային խաղալիքներով, մեծով ու փոքրով…
… չի կարող այդպես լինել: Մեր ծնողը մեզ նման վազող է, թռչող, լողացող, հեծանվավար, նույնիսկ՝ ձիավար:
Մայիսի 3-ին, ժամը 9.30, իմչպես հայտարարել էինք, քոլեջը Կրթական պարտեզի կասկադով վազելով միացավ Նոր դպրոցին և գնացի՜նք…
Նելի Արղությանն էր, Աննա Հայրոյանն էր, Ինգա Անտոնյանը, Օլյա Կիրակոսյանը, ծնողները, 2-5 տարեկան սաները, նույնիսկ տիկին Աիդան: Հադին չէր, Հյուդին չէր, Չատին չէր… որովհետև պատմությունը սուտլիկ չէր, իրական էր ու ի՜նչ հավես էր…
Կարդալ ավելին