Նոր տրիաթլոն

IMG_0175Գնդակախաղ-պարանացատկ-ավազախաղ
Գաղափարը վերցրել ենք կրթահամալիրի տնօրենի գրից: Միացել են քոլեջիկները, Նոր դպրոցի 2-5 տարեկանները, դաստիարակները, ծնողներ, տատ ու պապեր և մի քեռի:
Սաները ծնողների հետ մարզվեցին մարզափայտերի վրա, քայլեցին, վազեցին: Հետո բաժանվեցին խմբերի. մի խումբը գնդակ էր նետում-գլորում, մյուսը՝ ավազների մեջ խաղում էր, երրորդ խումը՝ հիմնականում մեծերը, պարան էր խաղում, չորրորդ խումբը գործագործ էր խաղում: Երբ որոշեցինք փոխատեղվել, բոլորս խառնվեցինք իրար՝ առանց խառնաշփոթի: Դա կոչվում է ինքնակազմակերպում՝ 7 քար խաղացողներ, վոլեյբոլ, գնդակ: Ամենափոքրերն անգամ սահում էին «ձիուկների» վրա, ճոճվում: Մի հայրիկ իր դստեր հետ անցավ բոլոր մարզաձողերն ու հարթակները:
Լիլիթ Մեղրյան
Ընտանեկան, իրական, համայնքային կրթություն. վերջում արդեն մեզ միացան նաև կողքի բակի պապ-թոռներ:


Կարծիք գրել