Ռադիոգիրք Ստեղծել և ներկայացնում են Դպրոց-պարտեզի սովորող Մարկ Սիմոնյանը և մայրը` Արաքս Թադևոսյանը
Ալբերտո Մորավիա «Երբ մտքերը սառչում են օդում»
Ուսումնական փաթեթ բաժին
Աննա Օհանյանը պարապում է Նոր դպրոցի նախակրթարանի սան Նարե Արղությանի հետ: Դասին կարող եք մասնակցել նաև դուք:
Կարդալ ավելին
Պարզվում է, հին խաղերը դեռ հիշողներ կան: Ոչ միայն վայելեք, այլև` խաղացեք:
Առաջարկում են Նելի Արղությանն ու և… սկեսուրը` Գրետա Սոխակյանը:
Կարդալ ավելին
Նոր դպրոցի ծնողական ակումբի ֆեյսբուքյան էջից
Ավետիս
երգում է սքանչելի Տաթև Ստեփանյանը
Հոլովակը` Տաթև Մելքոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քացրանուշ,
Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ
Ու մի կոկոս անչափ լուռ:
կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ
Քեզ ականջօղ ենք արել:
կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով շա՜տ համեղ,
Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:
Փաթ-փաթ փաթիլներ…
Հոլովակը` Կարինե Մամիկոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:
Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:
Ավետիս
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը Մարինե Մկրտչյանի
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Բասեն բարի
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը՝ Անի նազարյան և ընկերներ Նոր դպրոցի 4-րդ դասարա
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի: