Ուսումնական փաթեթ բաժին

Խնկոյանական ստուգատես

oblՄեկ է, ճիշտը այն մեծ խաղն է, որ խաղում են փոքրերը և մեծ փոքրերը, որ կեղծ չէ, կենդանի և իրական է, մի քիչ էլ զվարճալի, կամ էլ` շատ: Կարևորն այն է, որ այդպես սովորելը սիրելի և հարմար է…
Հարցրեք Աշխեն Գրիգորյանի երրորդ դասարանցիներին:
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում խնկոյանական օրեր են: Կարդում ենք, ծանոթանում Խնկո-Ապոր ստեղծագործություններին, խաղում դրանցով, բեմադրում, պատկերում ու նկարում:  «Ագռավն ու աղվեսը» առակը փորձեցինք կարդալ տարբեր տրամադրություններով: Հետաքրքիր ու աշխույժ ընթերցանություն ստացվեց:

Կարդալ ավելին

Թելը՝ խաղալիք

IMG_20151016_112833Ռոդարին էր ասում՝ երեխան ջարդած կոճակով էլ կխաղա…Արղության Նելին էլ թելն առել ընկել է սաների մեջ.
թելը… մեկ ճամփա, մեկ՝ շրջան, մեկ ձի ու չգիտես ինչ… ինչ ուզես…
Երևակայությո՞ւնն է պակաս, թե՞ հավեսը… ոչ մեկը…  բոլորը միասին, միատեղ, միասնական հորինելով… տեսնես թելով էլ ի՞նչ են մտածել…
Նելի Արղության և սաներ   Նոր դպրոցի նախակրթարան

Կարդալ ավելին

Շիշը՝ խաղալիք

img_2612Երեկ թելն էր խաղալիք-գործիք, այսօր՝ շիշը, սովորական դատարկ շիշը: Երբ ազատ ես, քեզ չեն ստիպում, գործը գնում է ինքնակազմակերպումի:
Քոլեջիկներ Լիլիթ Մեղրյան, Օլյա Կիրակոսյան և սաներ

Կարդալ ավելին

Ասելուկ-ասմասելուկ

20150605_115314 Ասելուկ, շուտասելուկ հորինելը հանաք բան չկարծեք: Բ-4 դպրոց պարտեզի 3-րդ դասարանցիները չեն վախեցել, աշնանային հետաքրքիր ասիկ-շուտասելուկներ են հորինել և առաջարկում են բոլորին…

Տեսեք ոնց են յուրացրել շուտասելուկի կառուցվածքը:
Մարգարիտ Թամազյան և ընկերներ

Կարդալ ավելին

Ձիուկ. կարաոկե

IMG_3326-300x224Կարաոկեն ստեղծել են Գեղարվեստի դպրոցի 2-րդ դասարանցիները
Անուշ Աթայան և ընկերներ

 

 

Կարդալ ավելին

Օրվա ընթերցարան-լսարան

P_20151013_082759-300x169Ջանի Ռոդարի` Ծույլ-շաբաթ
Կարդում են Գեղարվեստի 5 տարեկանները
Դիանա Գևորգյան և ընկերներ

 

 

Կարդալ ավելին

Օրվա լսարան-ընթերցարան

cropped-cropped-img_53831Ներկայանում են Արմինե Մնացականյանն ու ընկերները
Ռոդարիական ռադիոխաղ՝ Հին-նոր… հին-նոր

 

 

Կարդալ ավելին

Լեզվամարզանք

Моментальный снимок 1 (10-14-2015 8-00 PM)

Շարունակվող նախագիծ նախակրթարաններում՝ մարզում ենք միտքը, խոսքը, լեզուն…
Լոգոպեդ, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանն այս անգամ Հիմնական դպրոցի նախակրթարանում է…

Կարդալ ավելին

Ջանի Ռոդարի

imgresՀեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար


Ո՞վ
է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:...

Կարդալ ավելին

Ծուղրուղու…

222_2Աքլորը զիլ կանչեց… որտեղ… Լուսինե Պետրոսյանի դասարանում…

Չէ՜, ծառին, իսկ ընկեր Լուսինեի սաներն էլ նկարեցին, սիրո՜ն հավաքեցին ու նկարահանեցին…

 

Կարդալ ավելին